Հա

Այլ

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 10:50

Հետազօտութիւն. «Նախաճաշից հրաժարւելը կարող է վտանգաւոր լինել սրտի համար»

Նախաճաշելու սովորութիւնը նւազեցնում է սրտանօթային հիւանդութիւնների ու ինֆարկտի զարգացման հաւանականութիւնը, իսկ նախաճաշից հրաժարւելը կարող է վտանգաւոր լինել սրտի համար, հաւաստիացնում են սրտանօթային հիւանդութիւնների «Carlos III» կենտրոնի («CNIC», Իսպանիա) գիտնականները։

«alikonline.ir» - Նախաճաշելու սովորութիւնը նւազեցնում է սրտանօթային հիւանդութիւնների ու ինֆարկտի զարգացման հաւանականութիւնը, իսկ նախաճաշից հրաժարւելը կարող է վտանգաւոր լինել սրտի համար, հաւաստիացնում են սրտանօթային հիւանդութիւնների «Carlos III» կենտրոնի («CNIC», Իսպանիա) գիտնականները։ Այս մասին գրում է «news.am»-ը:

Հետազօտութեան արդիւնքները վկայում են այն մասին, որ նախաճաշը պէտք է բաւականաչափ կալորիական ու սննդարար լինի։ Եթէ կանոնաւոր կերպով նախաճաշէք՝ վտանգաւոր անօթային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը կը նւազի։ Իսկ նախաճաշից հրաժարւելը կամ ոչ լիարժէք նախաճաշելն էլ իր հերթին կարող է նպաստել անբարենպաստ պրոցեսներին անօթային հիւսւածքներում։

Հետազօտութեան հեղինակների խօսքով՝ մարդիկ, ում նախաճաշը ամենօրեայ գործածման համար անհրաժեշտ կալորիաների 5 տոկոսից քիչ է պարունակում, միջինը կրկնակի շատ են վտանգւած աթերոսկլերոտիկ ախտահարումների տեսակէտից։

Գիտնականները նաեւ հաւաստիացնում են, որ հէնց առողջ սննդակարգի անտեսումն է վերջերս դարձել սրտանօթային հիւանդութիւնների առաջատար պատճառը։ Սրտամկանի առողջութեանը սպառնացող «դասական» գործօնները՝ ինչպիսիք են ծխելը, խոլեստիրինի բարձր մակարդակը, ֆիզիկական ակտիւութեան բացակայութիւնը, երկրորդ պլան են մղւել՝ անառողջ սննդակարգի ազդեցութեան համեմատ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։