Հա

Այլ

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 09:00

Դանիայում «LEGO» կոնստրուկցիաներով տուն-թանգարան են ստեղծել

Դանիայի Բիլունդ քաղաքում «LEGO» կոնստրուկցիաներով տուն-թանգարան են ստեղծել: Թանգարանի հեղինակը ճարտարապետ Բեարկէ Ինգելսն է: Թանգարանի կառուցման համար 4 տարի է պահանջւել:

«alikonline.ir» - Դանիայի Բիլունդ քաղաքում «LEGO» կոնստրուկցիաներով տուն-թանգարան են ստեղծել: Թանգարանի հեղինակը ճարտարապետ Բեարկէ Ինգելսն է: Թանգարանի կառուցման համար 4 տարի է պահանջւել: «tert.am»-ը գրում է, որ ներսում «LEGO»-ի սիրահարների համար իսկական դրախտ է:

Տուն-թանգարանի մակերեսը 12 հազար քառակուսի մետր է: Այն բաղկացած է 21 հսկայական բլոկներից, որոնք արտաքնապէս «LEGO» յայտնի դետալներ են յիշեցնում:

Թանգարանի ներսում կան քանդակներ, որոնց ստեղծման համար «LEGO» 25 մլն. դետալ է օգտագործւել: Կան ծառերի, դինոզաւրերի, փոքրիկ քաղաքների եւ այլ հետաքրքիր քանդակներ:

Թանգարանի 4 խաղային սրահներում կան բազմաթիւ դետալներ, որոնցից այցելուները կարող են սեփական գաղափարները կեանքի կոչել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։