Հա

Այլ

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 09:10

Գիտնականներ. «Սեւ թէյն օգնում է ազատւել աւելորդ քաշից»

Պարզւել է, որ մեծ քանակութեամբ սեւ թէյի օգտագործումը կապւած է քաշի նւազման եւ աղիների միկրոֆլորայի աշխատանքի բարելաւման հետ: Այդ մասին գիտնականները յայտարարել են «European Journal of Nutrition» հրատարակութիւնում հրապարակւած յօդւածում: 

«alikonline.ir» - Պարզւել է, որ մեծ քանակութեամբ սեւ թէյի օգտագործումը կապւած է քաշի նւազման եւ աղիների միկրոֆլորայի աշխատանքի բարելաւման հետ: Այդ մասին գիտնականները յայտարարել են «European Journal of Nutrition» հրատարակութիւնում հրապարակւած յօդւածում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մենք վաղուց գիտէինք, որ կանաչ թէյի մէջ պարունակւող պոլիֆենոլներն աւելի ուժեղ են ազդում առողջութեան վրայ, քան սեւ թէյի համանման նիւթերը, քանի որ դրանք կարող են յայտնւել մարդու հիւսւածքների եւ արեան մէջ:

Պարզւել է, որ սեւ թէյը կարող է ազդել աղիների միկրոֆլորայի վրայ, ինչն ինքնին կարող է լաւացնել մարդկանց առողջութիւնը եւ նւազեցնել նրանց քաշը»,-յայտարարել է Լոս Անջելէսում (ԱՄՆ) գտնւող Կալիֆորնիայի համալսարանի աշխատակցուհի Սիւզան Հենինգը:

Գիտնականների անցկացրած գիտափորձերի ընթացքում սեւ թէյի ակտիւ նիւթերը խթանել են միկրոֆլորայում առանձին օգտակար բակտերիաների աճը, եւ ճնշել այն մանրէների աճը, որոնք սովորաբար բնակւում են գեր մարդկանց եւ կրծողների աղիներում: Այդ ամէնը մկներին օգնել է գցել աւելորդ քաշը, բարելաւել նիւթափոխանակութիւնը եւ ստանալ դրական այլ արդիւնքներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։