Հա

Այլ

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 11:20

Հետազօտութիւն. «Կանայք աշխատավայրում ամէն տարի 100 հազար 800 աւելորդ կալորիա են օգտագործում»

Աշխատավայրում կանայք յաճախ են ուտում վնասակար բարձրկալորիական մթերքներ, որոնք տարեկան նրանց համար 100 հազար 800 աւելորդ կալորիա են ապահովում: Այս կալորիաների պատճառով կանայք տարեցտարի գիրանում են:

«alikonline.ir» - Աշխատավայրում կանայք յաճախ են ուտում վնասակար բարձրկալորիական մթերքներ, որոնք տարեկան նրանց համար 100 հազար 800 աւելորդ կալորիա են ապահովում: Այս կալորիաների պատճառով կանայք տարեցտարի գիրանում են: Գրում է «news.am»-ը:

Դանիայի հետազօտողները հարցում են անցկացրել 1000 կանանց շրջանում, որով պարզւել է, որ աշխատավայրում ձեռքի հետ ուտելու հետեւանքով կանայք շաբաթական օգտագործում են միջինը 2240 աւելորդ կալորիա, իսկ տարեկան այն կազմել է արդէն 100 հազար 800, պարզել են բժիշկները: Յիշեցնենք, որ 8000 աւելորդ կալորիան  ճարպի 1 կգ. է դառնում:

Գիտնականները նշել են, որ շատ կանանց թուլութիւնը չիփսերն են: Հարցման մասնակիցները տարեկան կերել են միջինը 135 փաթեթ: Կանանց 45 տոկոսն աշխատավայրում չիփսի գաղտնի պաշար է ունեցել, 39 տոկոսը՝ թխւածքաբլիթի:

Մասնագէտների խօսքով՝ կանայք յոգնածութեան, սթրեսի կամ ձանձրանալու պատճառով են աշխատավայրում ձեռքի հետ ուտում: Սովորաբար դա արւում է 10:30-ի եւ 15:30-ի միջակայքում: Ուրբաթ եւ երկուշաբթի դիտւել է կերած քաղցրեղէնի ամենաբարձր մակարդակը:

Հարցման մասնակիցները տարւայ ընթացքում վերացրել են 135 հատ թխւածքաբլիթ, տորթի 90 կտոր, քաղցրեղէնի 90 փաթեթ, 45 փքաբլիթ, ընկոյզի 45 փաթեթ եւ նոյնքան փաթեթ քաղցր չիր: Դրան աւելացրած կանայք կաթով քաղցր սուրճ են խմել, գազաւորւած եւ էներգետիկ ըմպելիքներ, ինչպէս նաեւ օգտագործել են տարբեր ուտեստներ, որոնցով նրանց գործընկերները հիւրասիրել են:

«Իւրաքանչիւր 5-րդ կինը ձեռքի հետ ուտելուց չի կարողացել հրաժարւել կամքի ուժի բացակայութեան պատճառով: Իւրաքանչիւր 10-ից 3-ին ուտել է ստիպել ձեռքի տակ եղած կերակուրի առկայութեան փաստը: Նոյնքան մարդ էլ ասել է, թէ կեանքը չափից աւելի կարճ է, ուստի չարժի հրաժարւել ձեռքի հետ ուտելու հաճոյքից»,- նշել են մասնագէտները:

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականներ. «Ցածր կալորիականութեամբ դիետաները կարող են վնասել սրտին»
    Գիտնականներ. «Ցածր կալորիականութեամբ դիետաները կարող են վնասել սրտին»

    Ցածր կալորիականութեամբ դիետաները օգնում են նիհարել, սակայն սրտի համար շատ վտանգաւոր են, պնդում են «Oxford University»-ի գիտնականները: Ըստ նրանց՝ կալորիականութեան սահմանափակման պայմաններում սրտի մկանների աշխատանքում կարող են փոփոխութիւններ առաջանալ, որոնք իրենց հերթին կարող են յանգեցնել սրտի դիսֆունկցիայի:

  • Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը
    Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը

    Իտալական «Alitalia» աւիաընկերութիւնը ճանաչւել է աշխարհում ամենաճշտապահը:

  • 10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից
    10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից

    Այսօր աւելի ու աւելի շատ մարդիկ են իրենց հեռախօսների մէջ յաւելւածներ տեղադրում, որոնք հաշւում են քայլերը. դրանց նպատակն է օրական 10 հազար քայլից աւելին անցնել: Որտեղի՞ց է յայտնւել այս «10 հազար քայլ»-ը եւ կօգնի՞ արդեօք առողջութիւնը մինչեւ ծերանալը պահպանել: 

    10 հազար քայլի ծրագիրն իրականում Ճապոնիայում է ծնւել: 1964 թւականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ սկսւել է «Manpo-Kei» սարքի գովազդը, որն աշխարհում առաջին քայլաչափերից մէկն էր, որը ստեղծել էր երիտասարդ գիտնական, բժիշկ Եոսիրօ Հատանոն:

  • Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել
    Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

    Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: 

  • Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն
    Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն

    Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։