Հա

Այլ

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 10:55

«Boeing»-ը մտադիր է 2022 թւականը գործարկել առաջին էլեկտրական ինքնաթիռը

Ինքնաթիռների արտադրութեամբ զբաղւող ամերիկեան «Boeing» ընկերութիւնը «JetBlue Airways» աւիաընկերութեան, ինչպէս նաեւ Սիեթլում գործող «Zunum Aero» ստարտափի հետ համագործակացութեան արդիւնքում կարող է 2022 թւականին գործարկել առաջին հիբրիդային-էլեկտրական ինքնաթիռները:

«alikonline.ir» - Ինքնաթիռների արտադրութեամբ զբաղւող ամերիկեան «Boeing» ընկերութիւնը «JetBlue Airways» աւիաընկերութեան, ինչպէս նաեւ Սիեթլում գործող «Zunum Aero» ստարտափի հետ համագործակացութեան արդիւնքում կարող է 2022 թւականին գործարկել առաջին հիբրիդային-էլեկտրական ինքնաթիռները: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian»-ը, դրանք նախատեսւած կը լինեն 12 ուղեւորի համար: Նոր սերնդի փոխադրամիջոցները համալրւած կը լինեն 2 էլեկտրական շարժիչով: Նման ինքնաթիռներով յարմար կը լինի մատչելի գներով առաւելագոյնը 1600 կմ. տարածութեամբ թռիչքներ իրականացնել:

Բացի այդ, էլեկտրական ինքնաթիռները կունենան արհեստական ինտելեկտի հիման վրայ ստեղծւած համակարգեր, որոնց օգնութեամբ հնարաւոր կը լինի երկնքում խուսափել խոչընդոտներից:

Յայտնի է, որ «Boeing»-ը պատրաստւում է գնել էլեկտրական, թռչող փոխադրամիջոցների արտադրութեամբ զբաղւող ընկերութիւն, ինչը կօգնի էլեկտրական ինքնաթիռ ստեղծելու հարցում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։