Հա

Այլ

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 08:00

«Apple»-ի համահիմնադիրը նշել է, թէ որն է մարդկութեան յաջորդ մեծագոյն գաղափարը

Մարդուն նմանակող մեքենաների ստեղծումը մարդկութեան յաջորդ մեծագոյն գաղափարն է։ Այս մասին ասել է «Apple» ընկերութեան համահիմնադիր Ստիւ Վոզնեակը:

«alikonline.ir» - Մարդուն նմանակող մեքենաների ստեղծումը մարդկութեան յաջորդ մեծագոյն գաղափարն է։ Այս մասին ասել է «Apple» ընկերութեան համահիմնադիր Ստիւ Վոզնեակը: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Դժւար է ասել, թէ որն է յաջորդ մեծագոյն գաղափարը։ Ես կասէի՝ մեքենաները, որոնք շատ լաւ նմանակում են մարդուն, սակայն աւելի շուտ օգնում են մարդուն լինել այնպիսին, ինչպիսին նա կայ»,- ասել է Վոզնեակը։

Նա նշել է, որ կը ցանկանար, որ մարդկութիւնն աւելի շատ ուշադրութիւն դարձնի մարդկային ուղեղի օգտագործման հնարաւորութիւններին։

Խօսելով առհասարակ մարդկութեան մեծագոյն նպատակների մասին՝ Վոզնեակը նշել է, որ ինքը «երկրային» մարդ է, ուստի կարծում է որ մօտ ժամանակներս հնարաւոր կը լինի թռիչքներ կատարել այլ մոլորակներ։

Բացի այդ, Վոզնեակը կարծում է, որ բիթքոինը լաւ սկիզբ է։ «Բիթքոինը մաթեմատիկական շեմ ունի։ Դա շատ լաւ սկիզբ է, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որը մշտապէս փող է տպում, փող է նմանակում»,- ասել է Վոզնեակը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։