Հա

Այլ

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 08:10

Բեթմէնի նոր մեքենան կը դառնայ «Mercedes-AMG»-ի կոնցեպտային սուպերքարը

«Mercedes-Benz» ընկերութիւնը համաձայնագիր է կնքել «Warner Brothers»-ի հետ, եւ այժմ «Արդարութեան լիգա» նորագոյն ֆիլմի բոլոր հերոսները տեղաշարժւելու են գերմանական ընկերութեան աւտոմեքենաներով:

«alikonline.ir» - «Mercedes-Benz» ընկերութիւնը համաձայնագիր է կնքել «Warner Brothers»-ի հետ, եւ այժմ «Արդարութեան լիգա» նորագոյն ֆիլմի բոլոր հերոսները տեղաշարժւելու են գերմանական ընկերութեան աւտոմեքենաներով: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «motor.ru»-ն, գլխաւոր կինոհերոսին՝ Բեթմէնին, բաժին է հասել «AMG Vision Gran Turismo» սուպերքարը: Ֆիլմում նկարահանւած մեքենան ամբողջութեամբ կրկնօրինակում է 2013-ին «Gran Turismo 6» խաղի համար նախատեսւած կոնցեպտը: 

«AMG Vision Gran Turismo»-ի հիմքում ընկած է ալիւմինային շրջանակը՝ ածխածնի մանրաթելից պատրաստւած թափքի տարրերով:

Մեքենան համալրւած է 5.5 լիտր ծաւալով երկտուրբո շարժիչով, որը 585 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։