Հա

Այլ

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 11:20

«Land Rover»-ը ներկայացրել է վերալիցքաւորւող մարտկոցներով առաջին հիբրիդային «Range Rover»-ը

Բրիտանական «Jaguar Land Rover» մեքենաշինական ընկերութիւնը տարեսկզբին յայտարարել էր, որ 2020 թւականի դրութեամբ էլեկտրական ուժային համկարգերով կը զինի բոլոր մոդելները: Կարեւոր յայտարարութիւնից յետոյ ընկերութիւնը ներկայացրել է վերալիցքաւորւող մարտկոցներով իր առաջին հիբրիդային մեքենան՝ «Range Rover Sport P400e»-ը: 

«alikonline.ir» - Բրիտանական «Jaguar Land Rover» մեքենաշինական ընկերութիւնը տարեսկզբին յայտարարել էր, որ 2020 թւականի դրութեամբ էլեկտրական ուժային համկարգերով կը զինի բոլոր մոդելները: Կարեւոր յայտարարութիւնից յետոյ ընկերութիւնը ներկայացրել է վերալիցքաւորւող մարտկոցներով իր առաջին հիբրիդային մեքենան՝ «Range Rover Sport P400e»-ը: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, ընկերութիւնը նախկինում էլ է ներկայացրել էլեկտրական մեքենաներ, սակայն դրանք վերալիցքաւորղ մարտկոցներով չեն եղել:

Ներկայացւած նորոյթն ունի 296 ձիաուժ հզօրութեամբ, 2 լիտր աշխատանքային ծաւալով քառագլան «Ingenium» շարժիչ, որը զուգակցւում է 114 ձիաուժ հզօրութեամբ էլեկտրական շարժիչի հետ:

«Range Rover Sport P400e»-ը 100 կմ/ժ արագութիւն է զարգացնում 6.3 վայրկեանում, մինչդեռ դրա զարգացրած առաւելագոյն արագութիւնը 220 կմ/ժ է:

Ինչ վերաբերում է էլեկտրական շարժիչին, ապա այն մի լիցքաւորմամբ անցնում է 50 կմ., ինչից յետոյ մեքենան հարկաւոր է մօտ 3 ժամ լիցքաւորման միացնել: 

Յայտնի է, որ «2019 Range Rover Sport P400e»-ի գինը կը սկսի 81 հազար 285 դոլարից: Այն վաճառքում կը յայտնւի յաջորդ տարւայ ամռանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։