Հա

Այլ

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 08:20

Արեւադարձային անտառներն աւելի շատ ածխաթթու գազ են արտազատում, քան թթւածին

Երկիր մոլորակի վրայ անշեղօրէն նւազում է անտառների թիւը, եւ այդ ամէնը ամբողջական հետեւանքը դեռ ուսումնասիրւում է։ Նոր հետազօտութիւնը, որն իրականացրել են ամերիկեան «Woods Hole» հետազօտական կենտրոնի գիտնականները, մտահոգիչ արդիւնքներ է արձանագրել. Մեր օրերում ծառերն աւելի մեծ ծաւալի ածխածին են արտազատում՝ չփոխհատուցելով այն թթւածնի արտազատմամբ: 

«alikonline.ir» - Երկիր մոլորակի վրայ անշեղօրէն նւազում է անտառների թիւը, եւ այդ ամէնը ամբողջական հետեւանքը դեռ ուսումնասիրւում է։ Նոր հետազօտութիւնը, որն իրականացրել են ամերիկեան «Woods Hole» հետազօտական կենտրոնի գիտնականները, մտահոգիչ արդիւնքներ է արձանագրել. Մեր օրերում ծառերն աւելի մեծ ծաւալի ածխածին են արտազատում՝ չփոխհատուցելով այն թթւածնի արտազատմամբ: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Nat-geo»-ն։

Անտառները միշտ թթւածնի ու ածխածնի աղբիւր են եղել։ Ծառերը ֆոտոսինթեզի ժամանակ կլանում են ածխածինը, ինչն օգտակար է մթնոլորտի համար։ Բայց հէնց ծառերն էլ ածխաթթու գազ են արտանետում, երբ այրւում կամ փտում են։

Նախկինում ճիշտ հաւասարակշռութիւնը պահպանւում էր. մահացող ծառերի փոխարէն աճում էին հազարաւոր նոր ծառեր եւ մթնոլորտ էր արտազատւում աւելի շատ թթւածին, քան ածխաթթու գազ։ Սակայն մարդու գործունէութեան հետեւանքով կլիմայի փոփոխութիւնը յանգեցրել է նրան, որ երիտասարդ ծառերը չեն հասցնում փոխհատուցել մահացող ծառերի հասցրած վնասը։

2003-2014 թւականներին անցկացւած հետազօտութեան հիման վրայ գիտնականները բերել են հետեւեալ տւեալները, հիմա արեւադարձային անտառները մթնոլորտ են արտազատում 862 տերագրամ ածխաթթու գազ՝ կլանելով միայն 437 տերագրամ։ Պարզւել է, որ ամենաշատը մթնոլորտն աղտոտում են Լատինական Ամերիկայի անտառները։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։