Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 08:00

Նորւեգացի բնապահպանները ցանկանում են կանաչապատել Սահարան ծովի ջրի եւ արեւի օգնութեամբ

Արեւային էներգիայի եւ ծովի ջրի միջոցով անտառների աճեցման տեխնոլոգիան թոյլ կը տայ կանաչապատել Սահարան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է «Bellona» նորւեգական  բնապահպանական միութեան գլխաւոր մենեջէրը։ 

«alikonline.ir» - Արեւային էներգիայի եւ ծովի ջրի միջոցով անտառների աճեցման տեխնոլոգիան թոյլ կը տայ կանաչապատել Սահարան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է «Bellona» նորւեգական  բնապահպանական միութեան գլխաւոր մենեջէրը։ Գրում է «news.am»-ը:

«Մենք ստեղծել ենք «Սահարայի անտառային ծրագիր» կազմակերպութիւնը անապատի կանաչապատման նպատակով։ Մենք արդէն բացել ենք առաջին ջերմոցը Յորդանանում եւ պատրաստւում ենք շարունակել անտառների ստեղծման տեխնոլոգիան Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի երկրներում»,- ասել է Բէոմէրը։

Բնապահպանը բացատրել է, որ այդ ծրագրի իրականացման համար ստեղծւել է ջերմոց, որտեղ յատուկ խողովակներով ծովի ջուր է հոսում։ Արեւային էներգիայի շնորհիւ այն վերածւում է քաղցրահամ ջրի եւ ջերմոցում հնարաւոր է բոյսեր ու բանջարեղէն աճեցնել։ Բացի այդ՝ հողը ջերմոցի մօտակայքում խոնաւանում է եւ այնտեղ սկսում են աճել ծառի տնկիներ։

«Այսօր մենք աշխատում են Աֆրիկայի երկրների հետ։ Հնարաւոր է, որ յաջորդ տարի գտնենք ներդրողներ շինարարութեան համար։ Կարեւոր է նաեւ անապատում գտնել ծովի մակարդակից ցածր տարածք, որպէսզի ջուր հասցնելու համար պոմպեր չօգտագործենք»,-ասել է Բէոմէրը։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։