Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:10

Միլիարդատէր Ռիչարդ Բրենսոնը կոչ է անում պայքարել արհեստական ինտելեկտի աճի դէմ

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը կոչ է անում պայքարել արհեստական ինտելեկտի աճի դէմ: Այդ իմաստով նա աջակցել է ընդհանուր եկամտի ներդնումը:

«alikonline.ir» - Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը կոչ է անում պայքարել արհեստական ինտելեկտի աճի դէմ: Այդ իմաստով նա աջակցել է ընդհանուր եկամտի ներդնումը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Business Insider»-ը:

Նրա խօսքով՝ սա կարող է օգնել այն մարդկանց, ովքեր նոր տեխնոլոգիաների օգտագործման դէպքում կարող են աշխատանքը կորցնել:

«Հիմնական եկամուտն աւելի կարեւոր կը դառնայ: Եթէ արհեստական ինտելեկտը աւելի շատ հարստութիւն է ստեղծում, ապա ամենաքիչն ինչ կարող է անել պետութիւնը, այդ միջոցները անվտանգ համացանցի ստեղծման մէջ ներդնելն է: Ակնյայտ է, որ արհեստական ինտելեկտը ամբողջ աշխարհի համար է մարտահրաւէր, քանի որ աշխատատեղեր կորցնելու վտանգ է ներկայացնում»,- ասել է նա:

2017 թւականի յունւարի 1-ից Ֆինլանդիայում պարտադիր հիմնական եկամուտների ներդրման փորձ է անցկացւում: Կանադայում այն եւս նախատեսւում է:

Շւէյցարիայում 2016 թւականի հանրաքւէի ժամանակ հրաժարւեցին պարտադիր հիմնական եկամուտների ներդրման փորձից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։