Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 08:10

«WhatsApp»-ում օգտատէրերին հետեւելու խոցելի գործառոյթ են յայտնաբերել

 Չարագործները կարող են հետեւել «WhatsApp» մեսենջերի օգտատէրերի քնի ժամաքանակին, ինչպէս նաեւ պարզել, թէ որ ընկերների հետ են նրանք շփւում:

«alikonline.ir» - Չարագործները կարող են հետեւել «WhatsApp» մեսենջերի օգտատէրերի քնի ժամաքանակին, ինչպէս նաեւ պարզել, թէ որ ընկերների հետ են նրանք շփւում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «life.ru»-ն՝ վկայակոչելով ծրագրաւորող Ռոբ Հիթոնին, վտանգը կապւած է հաշիւների օգտատէրերի օնլայն-ստատուսների հասանելիութեան հետ:

Ծրագրաւորողի կարծիքով՝ թիրախ դարձած օգտատիրոջը հետեւելու համար անհրաժեշտ է համակարգիչ եւ օգտատիրոջ հեռախօսահամարը: Հիթոնը յատուկ ծրագիր է գրել «Chrome» բրաուզերի համար, որը աւտոմատ կերպով ֆիքսում է «WhatsApp»-ի իր կապերի օնլայն ակտիւութիւնը: Այդ կերպ հնարաւոր է լինում պարզել, թէ կապերից որոնք են միմեանց հետ շփւում այդ պահին:

Մասնագէտը համոզւած է, որ տւեալ տեղեկութիւնը կարող է օգտագործել ընկերներին լրտեսելու կամ գովազդային նպատակներով վաճառելու համար:

Յարակից Հրապարակումներ

  • «Apple»-ի առաջին համակարգիչներից մէկը աճուրդի է հանւում Գերմանիայում
    «Apple»-ի առաջին համակարգիչներից մէկը աճուրդի է հանւում Գերմանիայում

    Ամերիկեան «Apple« ընկերութեան առաջին անձնական համակարգիչներից մէկը աճուրդի է դրւած Գերմանիայում: Կազմակերպիչներն ակնկալում են, որ սարքի գինը, որը չի կարող կատարել այսօրւայ սարքերի համար տարրական առաջադրանքները, կարող է հասնել 335 հազար դոլարի:

  • Մահացել է համացանցի ստեղծողներից մէկը
    Մահացել է համացանցի ստեղծողներից մէկը

    Սան Ֆրանցիսկոյում 85 տարեկանում պարկինսոնի հիւանդութիւնից մահացել է Ռոբերտ Թէյլորը, որը մասնակցել է համացանցի եւ համակարգչի ստեղծմանը:

  • «Gartner».- «Աշխարհում անհատական համակարգիչների վաճառքների անկումը շարունակւում է»
    «Gartner».- «Աշխարհում անհատական համակարգիչների վաճառքների անկումը շարունակւում է»

    Աշխարհում անհատական համակարգիչների վաճառքները 2016 թւականի առաջին եռամսեակում նախորդ տարւայ համապատասխան ժամանակաշրջանի համեմատութեամբ կրճատւել են 9,6 տոկոսով՝ մինչեւ 64,8 մլն. միաւոր: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Gartner» հետազօտական կենտրոնը:

  • «Որքան դանդաղ է տպագրում մարդը, այնքան գրական է ստացւում տեքստը»
    «Որքան դանդաղ է տպագրում մարդը, այնքան գրական է ստացւում տեքստը»

    «Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ որքան դանդաղ է տպագրում մարդը, այնքան գրական է ստացւում տեքստը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «British Journal of Psychology» պարբերականում:
    Հետազօտութեան արդիւնքում գիտնականների փորձի մասնակիցներին խնդրել են համակարգչով տեքստ հաւաքել մերթ մէկ ձեռքով, մերթ երկու ձեռքով:

  • Ինչպէս երեխաներին պոկել էկրաններից
    Ինչպէս երեխաներին պոկել էկրաններից

    Հեռուստացոյց, սմարթֆոն, պլանշետ, նոութբուք, համակարգիչ... Խաղեր, մուլտֆիլմեր, ֆիլմեր, կլիպներ, սոցցանցեր, իւթուբի վիդէօներ... Ինչ սարք ասես, որ չեն օգտագործում եւ ինչ տիպի տարատեսակ ինֆորմացիայի հետ ասես չեն առնչւում երեխաները մեր օրերում:
    Էկրանի մօտ ժամանակ անցկացնելու բացասական հետեւանքների մասին երեւի թէ բոլորս էլ գիտենք՝ ագրեսիա, դեպրեսիա, գիրութիւն, առողջական եւ ակադեմիական խնդիրներ, սոցիալական յարաբերութիւնների դեգրադացիա եւ այլն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։