Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:30

«The Verge». ««iPad Pro»-ն դէմքով կը ճանաչի օգտատիրոջը»

Դիմաճանաչողական գործառոյթով (Face ID) համալրւած առաջին «iPhone»-ը (iPhone X) դեռեւս չի յայտնւել վաճառքում, սակայն վիրտուալ տիրոյթում արդէն տեղեկութիւն է տարածւել առ այն, որ նոր «iPad Pro»-ն եւս կը կարողանայ օգտատիրոջը դէմքով ճանաչել: 

«alikonline.ir» - Դիմաճանաչողական գործառոյթով (Face ID) համալրւած առաջին «iPhone»-ը (iPhone X) դեռեւս չի յայտնւել վաճառքում, սակայն վիրտուալ տիրոյթում արդէն տեղեկութիւն է տարածւել առ այն, որ նոր «iPad Pro»-ն եւս կը կարողանայ օգտատիրոջը դէմքով ճանաչել: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Verge»-ը, «KGI Securities» ընկերութեան վերլուծաբան Մին Չի Կուոն կանխատեսել է, որ յաջորդ տարի ներկայացւելիք «iPad Pro»-ի նոր մոդելները կունենան գերժամանակակից տեսախցիկներ ու «Face ID» գործառոյթը:

Յիշեցնենք, որ «iPhone X»-ը, որը վաճառքում կը յայտնվի նոյեմբերի 3-ից, ընկերութեան՝ դիմաճանաչողական գործառոյթ ունեցող առաջին արտադրանք է: Այն ստեղծելու համար մասնագէտները հեռախօսի վրայ աշխատել են 5 տարի՝ պատրաստելով մի քանի նախնական օրինակ:

«iPhone X»-ն ունի 5.8 դիւեմ անկիւնագծով էկրան, ապակեայ հետին պանել, անլար լիցքաւորման հնարաւորութիւն, դիմաճանաչողական գործառոյթ: Հեռախօսի սովորական տարբերակը (64Գբ) արժէ 999, իսկ առաւել հզօրը (256Գբ)՝ 1.149 դոլար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։