Հա

Այլ

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 11:00

«Յեղափոխութիւնն առանց մե՞զ կը լինի». ինչպիսին կը լինեն նորարարութիւնները հետագայ 100 տարիներին

«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գէյթսը «Ֆորբս» ամսագրի 100-ամեակի առթիւ էսսէ է գրել հետագայ 100 տարիների ընթացքում կայանալիք նորարարութիւնների զարգացման մասին:

«alikonline.ir» - «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գէյթսը «Ֆորբս» ամսագրի 100-ամեակի առթիւ էսսէ է գրել հետագայ 100 տարիների ընթացքում կայանալիք նորարարութիւնների զարգացման մասին: Գրում է «hetq.am»-ը:

«1975 թւականի սկզբում, երբ ես դեռ համալսարանում էի սովորում, իմ ընկեր Փոլ Ալլէնը ինձ ցոյց տւեց «Փոփուլեար էլեքտրոնիքս» ամսագրում տեղ գտած մի յօդւած «Ալթէյր 8800» համակարգչի մասին, որն առաջին յաջողութեան հասած անձնական կոմերցիոն համակարգիչն է: Երկուսիս մօտ էլ նոյն միտքն առաջացաւ, որ յեղափոխութիւնն առանց մեզ տեղի կունենայ: Մենք համոզւած էինք, որ ծրագրային ապահովւածութիւնը կը փոխի աշխարհը, անհանգստանում էինք, որ եթէ հնարաւորինս շուտ չմիանանք թւային յեղափոխութեանը` այն կը շրջանցի մեզ: Այդ խօսակցութիւնը հանգեցրեց համալսարանում սովորելուս աւարտին, ինչպէս նաեւ «Մայքրոսոֆթ» ընկերութեան հիմադրմանը: 

Հետագայ 100 տարիները նմանատիպ, նոյնիսկ աւելի շատ հնարաւորութիւններ կը ստեղծեն: Որովհետեւ հիասքանչ գաղափար ունեցող մարդու համար հիմա այնքան հեշտ է ակնթարթօրէն կիսւել դրանով աշխարհի հետ. նորարարութիւնների զարգացման տեմպը հետզհետէ արագանում է` հետազօտութեան համար նոր ոլորտներ ստեղծելով:

Մենք նոր ենք սկսել օգտագործել արհեստական ինտելեկտի հնարաւորութիւնները` օգնելով մարդկանց աւելի արդիւնաւէտ եւ ստեղծագործ դառնալ: Կենսատեխնոլոգիաներն ապագայում կօգնեն մարդկանց աւելի երկար ապրել` պահպանելով առողջութիւնը: «Կանաչ» էներգետիկայի հսկայական առաւելութիւնները կը նպաստեն այդպիսի կեանքը դարձնել աւելի մատչելի ու հասանելի: Դա կը նպաստի աղքատութիւնը յաղթահարելուն եւ կօգնի խուսափել կլիմայի փոփոխութեան վատագոյն հետեւանքներից:

Այս ամբողջ առաւելութիւնենրի պոտենցիալը ոգեւորում է, դրանք միլիոնաւոր կեանքեր կարող են փրկել: Բայց չի կարելի ասել, որ այդ փոփոխութիւններն անպայման տեղի են ունենալու: Դրանք տեղի կունենան միայն այն դէպքում, եթէ մարդիկ խաղադրոյք կատարեն խելագար թւացող գիւտերի վրայ` գիտակցելով, որ դրանցից շատերը չեն աշխատի, բայց նոյնիսկ մէկ բեկումը կը փոխի աշխարհը:

Հետագայ 100 տարիների ընթացքում մեզ պէտք է, որ մարդիկ շարունակեն հաւատալ նորարարութիւնների ուժին եւ իրենց վրայ վերցնեն յեղափոխական գաղափարների ռիսկը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։