Հա

Այլ

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 08:10

«Apple»-ի տնօրէն. «Ապագայում հնարաւոր կը լինի վիրտուալ փորձել հագուստը»

Նորաձեւութեան ցուցադրութիւններին շուտով հնարաւոր կը լինի հետեւել յաւելեալ իրականութեան շնորհիւ, «Vogue»-ի հետ հարցազրոյցում ասել է «Apple»-ի գործադիր տնօրէն Թիմ Կուկը: 

«alikonline.ir» - Նորաձեւութեան ցուցադրութիւններին շուտով հնարաւոր կը լինի հետեւել յաւելեալ իրականութեան շնորհիւ, «Vogue»-ի հետ հարցազրոյցում ասել է «Apple»-ի գործադիր տնօրէն Թիմ Կուկը: Այս մասին գրում է «news.am»-ը:

«Կարծում եմ՝ աշխարհում չի մնայ մի ոլորտ կամ արտադրութիւն, որին չի հասնի յաւելեալ իրականութիւնը: Եթէ խօսենք ցուցադրութիւնների մասին, դա հիանալի գաղափար է: Դուք կը ցանկանանք, չէ՞, տեսնել հագուստն ամբողջութեամբ, ոչ թէ դիմացից մոդելի վրայ»,- նշել է նա: Նրա խօսքով մօտ ապագայում բոլոր հնարաւորութիւնները կը ստեղծւեն, որպէսզի վիրտուալ հագուստը կարողանանք փորձել սմարթֆոնի օգնութեամբ, փոխանցում է «lenta»-ն:

Ամսագրի խմբագիրը նաեւ հարցրել է, թէ հնարաւոր կը լինի՞ «iPhone»-ի միջոցով որոշել՝ ինչ հագուստ են կրում անցորդները: Կուկը պատասխանել է, որ, «Apple»-ը նախատեսում է նման ծրագրի մշակումը, սակայն գիտի, որ մէկ այլ ընկերութիւն զբաղւում է այդ տեսակ սոֆթի ստեղծմամբ: Անւանումը նա չի բացայայտել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։