Հա

Այլ

12/10/2017

Նոր յաւելւածը ճանաչում է արւեստի գործերն ու ասում՝ ով է հեղինակը

Բրիտանացի մասնագէտները ստեղծել են նոր յաւելւած, որն իր գործառոյթներով նման է երաժշտական ստեղծագործութիւնները ճանաչող հանրայայտ «Shazam» յաւելւածին:

«alikonline.ir» - Բրիտանացի մասնագէտները ստեղծել են նոր յաւելւած, որն իր գործառոյթներով նման է երաժշտական ստեղծագործութիւնները ճանաչող հանրայայտ «Shazam» յաւելւածին: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Luxury Launches» կայքը, յաւելւածը ստացել է «Smartify» անւանումն ու միանգամայն անվճար է ներբեռնման համար:

Յաւելւածն աշխատում է հետեւեալ կերպ. ակտիւացրէք «Smartify»-ն, միացրէք սմարթֆոնի ֆոտոխցիկն ու այն պահէք այն արւեստի գործ վրայ, որի մասին ցանկանում էք տեղեկութիւն իմանալ: Յաւելւածը պատկերը համեմատում է իր մէջ պահւող տւեալների հետ ու ասում, թէ դա ինչ ստեղծագործութիւն է, ինչպէս է կոչւում եւ ով է հեղինակը:

Աղբիւրը մանրամասնում է, որ յաւելւածն արդէն օգտագործւում է աշխարհի 30 խոշորագոյն պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թւում՝ նաեւ Լոնդոնի ազգային պատկերասրահում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։