Հա

Այլ

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 10:50

«WSJ». «ԱՄՆ-ի իշխանութիւնները Կասպերսկու հակավիրուսին մեղադրել են գաղտնի տւեալների որոնման մէջ»

«The Wall Street Journal» թերթը, յղում անելով ԱՄՆ-ի գործող եւ նախկին պաշտօնեաների, պնդում է, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերութեան հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործւել է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանաւորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարութեան գաղտնիացւած փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատւութիւնը:

«alikonline.ir» - «The Wall Street Journal» թերթը, յղում անելով ԱՄՆ-ի գործող եւ նախկին պաշտօնեաների, պնդում է, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերութեան հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործւել է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանաւորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարութեան գաղտնիացւած փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատւութիւնը: Հաղորդում է «Արմէնպրես»-ը:

Աղբիւրների տեղեկատւութեան համաձայն, ընկերութեան կողմից ստեղծւած ծրագրային ապահովումը, որը, տեղադրւելու դէպքում, կանոնաւոր կերպով սքանաւորում է համակարգիչների ֆայլերը եւ փնտրում վիրուսներ ու վնասաբեր այլ ծրագրեր, «որոնել է այնպիսի տերմիններ, ինչպէս, օրինակ՝ «գերգաղտնի», որոնք կարող են գրւած լինել գաղտնիացւած կառավարական փաստաթղթերի վրայ, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի կառավարական ծրագրերի գաղտնի կոդային անւանումները»:

«Առայժմ պարզ չէ՝ ինչ քանակութեամբ կառավարական համակարգիչների կամ աշխատակիցների էր ուղղւած «Կասպերսկու» ծրագրային ապահովման գործողութիւնը, եւ հափշտակւե՞լ են արդեօք գաղտնի կառավարական նիւթեր»,- նշում են աղբիւրները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։