Հա

Այլ

15/10/2017 - 12:10

Յայտնաբերւել է Եգիպտոսի վերջին բուրգերից մէկի ոսկեայ գագաթը

Շւէյցարացի եւ ֆրանսիացի հնագէտներին Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» յաջողւել է բուրգի ոսկեայ գագաթ յայտնաբերել, որը զարդարել է հին թագաւորութեան վերջին փարաւոններից մէկի՝ Պտղոմէոս Բ-ի մօր գերեզմանը:

«alikonline.ir» - Շւէյցարացի եւ ֆրանսիացի հնագէտներին Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» յաջողւել է բուրգի ոսկեայ գագաթ յայտնաբերել, որը զարդարել է հին թագաւորութեան վերջին փարաւոններից մէկի՝ Պտղոմէոս Բ-ի մօր գերեզմանը: Գրում է «panorama.am»-ը:

«Մենք յայտնաբերել ենք այդ քարը Պտղոմէոս Բ փարաւոնի բուրգից հիւսիս ընկած հատւածում, այն վայրի հարեւանութեամբ, որտեղ, ինչպէս մենք ակնկալում էինք, պէտք է գտնւէր նրա կնոջ բուրգը: Մինչեւ հիմա մենք ոչ մի ակնարկ չունէինք, որ կը յաջողւի գտնել նմանատիպ բուրգ»,- յայտարարել է արշաւախմբի ղեկավար Ֆիլիպպ Քոլլոմբէրը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։