Հա

Այլ

Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 10:30

Բրիտանացի միլիարդատէրը պատմել է Օբամայի սեղանին արտասովոր «կարմիր կոճակի» մասին

 

Միացեալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան օւալաձեւ աշխատասենեակի իր սեղանի վրայ ունեցել է յատուկ «կարմիր կոճակ»՝ նախատեսւած թէյ պատւիրելու համար: Այդ մասին պատմել է բրիտանացի միլիարդատէր սըր Ռիչարդ Բրենսոնն իր «Finding my Virginity» գրքում:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան օւալաձեւ աշխատասենեակի իր սեղանի վրայ ունեցել է յատուկ «կարմիր կոճակ»՝ նախատեսւած թէյ պատւիրելու համար: Այդ մասին պատմել է բրիտանացի միլիարդատէր սըր Ռիչարդ Բրենսոնն իր «Finding my Virginity» գրքում:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «washingtonexaminer.com» կայքը, Բրենսոնն այդ կոճակը նկատել է օւալաձեւ աշխատասենեակ այցի ժամանակ:

«Այն նախկինում օգտագործւում էր տագնապի ազդանշանի համար, բայց հիմա ես այն սեղմում եմ, որպէսզի հիւրերի համար թէյ պատւիրեմ»,-միլիարդատիրոջը բացատրել էր Օբաման:

Աւելի վաղ ամերիկեան լրատւամիջոցները յայտնել էին, որ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն այդ կոճակն օգտագործում է «Կոկա Կոլա» պատւիրելու համար:

Յաւելենք, որ Օբաման ու Բրենսոնը մտերիմ ընկերներ են: Սպիտակ տնից հեռանալուց յետոյ, Օբաման կնոջ՝ Միշէլի հետ երկարատեւ արձակուրդ է մեկնել Բրենսոնին պատկանող կարիբեան Նեկէր կղզի:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։