Հա

Այլ

Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 10:10

Երջանկութեան բանաձեւի մասին Ալբերտ Էյնշտէյնի նշումները աճուրդի կը հանւեն

Ալբերտ Էյնշտէյնի 2 նշումները, որոնք նա 1922 թւականին տւել էր Նոբէլեան մրցանակի արժանանալու մասին լուրն իրեն յայտնած առաքիչին, հոկտեմբերի 24-ին աճուրդի կը հանւեն։ Նամակները կը վաճառւեն «Winner's Auctions & Exhibitions» աճուրդի տանը: 

«alikonline.ir» - Ալբերտ Էյնշտէյնի 2 նշումները, որոնք նա 1922 թւականին տւել էր Նոբէլեան մրցանակի արժանանալու մասին լուրն իրեն յայտնած առաքիչին, հոկտեմբերի 24-ին աճուրդի կը հանւեն։ Նամակները կը վաճառւեն «Winner's Auctions & Exhibitions» աճուրդի տանը: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Gazeta»-ն։

1922 թւականին Էյնշտէյնը Ճապոնիայում էր, որտեղ դասախօսութիւններ էր կարդում։ Առաքիչից ստանալով Նոբէլեան մրցանակի արժանանալու մասին լուրը՝ ֆիզիկոսը չի ցանկացել նրան առանց թէյավճարի թողնել, սակայն, քանի որ դա ճապոնական աւանդոյթներին չէր համապատասխանում, որոշել էր փողի փոխարէն երջանկութեան գաղտնիքը բացել։

Առաջին գրառումն արւել էր հիւրանոցի բլանկի վրայ, իսկ երկրորդը՝ սովորական թղթի։ Դրանցում ասւում է. «Հանգիստ եւ խաղաղ կեանքն աւելի շատ ուրախութիւն է բերում, քան մշտական անհանգստութեան հետ կապւած յաջողութեան ձգտումը» եւ «Որտեղ կայ կամք, այնտեղ կայ ուղի»։

Գրառումների նախորդ սեփականատէրը նախընտրել է անանուն մնալ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։