Հա

Այլ

26/10/2017 - 08:00

«Honda»-ն բնակելի սենեակ է ներկայացրել՝ անիւների վրայ

Տոկիոյի աւտոսրահում «Honda» ընկերութիւնը ներկայացրել է «Ie-Mobi Concept» կոնցեպտային տրանսպորտային միջոցը, որը, ընկերութեան ներկայացուցիչների խօսքով, կարելի է օգտագործել որպէս բնակելի սենեակ: 

«alikonline.ir» - Տոկիոյի աւտոսրահում «Honda» ընկերութիւնը ներկայացրել է «Ie-Mobi Concept» կոնցեպտային տրանսպորտային միջոցը, որը, ընկերութեան ներկայացուցիչների խօսքով, կարելի է օգտագործել որպէս բնակելի սենեակ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս փոխանցում է «Motor.ru»-ն, տրանսպորտային միջոցի մակերեսը կազմում է 4.95 քառ. մետր: Կոնցեպտի անւանումն ստացւել է «տուն» բառի ճապոնական անւանումից:

«Ie-Mobi»-ն շարժման մէջ է դրւում էլեկտրական ուժային համակարգի միջոցով, որի մարտկոցները կարելի է վերալիցքաւորել տան էլեկտրականութեամբ:

Սրահում սովորական նստելատեղերի փոխարէն 3 գրեթէ կահոյքի մաս կազմող բազմոց է տեղադրւած, որոնք դրւած են հարթ փայտէ հատակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։