Հա

Այլ

Շաբաթ, 28 Հոկտեմբերի 2017 08:00

Աշխարհում օգտագործւած ամենաթանկ ժամացոյցը աճուրդում վաճառւել է

«Legendary Watches of the 20th Century» ժամացոյցների աճուրդում «Rolex Cosmograph Paul Newman Daytona» ժամացոյցը ռեկորդային գին է սահմանել՝ վաճառւելով 17.752.500 դոլարով։ 

«alikonline.ir» - «Legendary Watches of the 20th Century» ժամացոյցների աճուրդում «Rolex Cosmograph Paul Newman Daytona» ժամացոյցը ռեկորդային գին է սահմանել՝ վաճառւելով 17.752.500 դոլարով։ Այս մասին ըստ «news.am»-ի յայտնում է «Bloomberg»-ը։

«Rolex» ժամացոյցը, որը պատկանում էր կինոաստղ Փօլ Նիւմանին, աճուրդի էր հանւել մօտ 1 մլն դոլար նախնական գնով։ Այդպիսով՝ վերջնական գինը նախնական դրոյքը գերազանցել է 18 անգամ։ Լոտի համար սակարկութիւնը տեւել է 12 րոպէ, նոր տիրոջ անունը չի հաղորդւում։

«Rolex Cosmograph Paul Newman Daytona» ժամացոյցը արտադրւել էր 1968 թւականին։ Այն Փօլ Նիւմանին էր նւիրել կինը՝ դերասանուհի Ջոան Վուդվորդը։ Հետեւի կափարիչի վրայ փորագրւած է «Drive carefully» (մեքենան զգոյշ վարի՛ր)։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։