Հա

Այլ

Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2017 08:10

Ստիւ Ջաբզի «BMW Z8»-ը կը վաճառեն աճուրդում

«RM Sotheby’s» աճուրդային տունը վաճառքի է հանել «BMW Z8» ռոդսթերը, որն աւելի վաղ պատկանել է «Apple» ընկերութեան ղեկավար Ստիւ Ջաբզին: 24 հազար 462 կիլոմետր վազքով աւտոմոբիլի դիմաց պլանաւորում են ստանալ 300-400 հազար դոլար:

«alikonline.ir» - «RM Sotheby’s» աճուրդային տունը վաճառքի է հանել «BMW Z8» ռոդսթերը, որն աւելի վաղ պատկանել է «Apple» ընկերութեան ղեկավար Ստիւ Ջաբզին: 24 հազար 462 կիլոմետր վազքով աւտոմոբիլի դիմաց պլանաւորում են ստանալ 300-400 հազար դոլար: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ջաբզը ռոդսթերը գնել է «Oracle»-ի նախկին գլխաւոր տնօրէն Լարի Էլիսոնի խորհրդով:

Նրա կարծիքով՝ աւտոմոբիլն, ինչպէս եւ «Apple»-ի արտադրանքը, արդի ինժինիրինգի եւ էրգոնոմիկայի խորհրդանիշն է: Վաճառքի հանւած աւտոմոբիլը թողարկւել է 2000 թւականի ապրիլի 1-ին, այն Ստիւ Ջաբզն ստացել է հոկտեմբերի 6-ին: Ռոդսթերը դարձել է Միացեալ Նահանգների շուկայի համար մոդելի 85-րդ օրինակը եւ սպասարկեալին յանձնւած 67-րդ աւտոմոբիլը:

«Z8»-ի հետ լրակազմում է աւտոմոբիլի տեխնիկական պիտանիութեան հաւաստագիրը, որը հաստատում է, որ ռոդսթերը Փալօ Ալտոյում գրանցւել է Ջաբզի անունով: 2003 թւականին աւտոմեքենան վաճառել են դրա ներկայիս տիրոջը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։