Հա

Այլ

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 08:00

ԱՄՆ-ում «Apple Store»-ի մօտ կայանւած բեռնատարից 370 հազար դոլարի «iPhone X» է գողացւել

ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկօ քաղաքում 3 տղամարդ թալանել է «Apple Store» խանութի մօտ կայանւած բեռնատարը՝ գողանալով 370 հազար դոլար ընդհանուր արժողութեամբ 300-ից աւելի «iPhone X» սմարթֆոն:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկօ քաղաքում 3 տղամարդ թալանել է «Apple Store» խանութի մօտ կայանւած բեռնատարը՝ գողանալով 370 հազար դոլար ընդհանուր արժողութեամբ 300-ից աւելի «iPhone X» սմարթֆոն:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «The Verge»-ը, բեռնատարը պատկանել է ապրանքների արագ առաքմամբ ու լոգիստիկայով զբաղւող «UPS» ընկերութեանը: Վարորդի խօսքով՝ խանութի մօտ կայանելուց յետոյ ինքը կողպել էր մեքենան:

Օգտւելով վարորդի բացակայութեան փաստից՝ գողերն ինչ-որ կերպ ներխուժել են բեռնատարի մէջ ու այնտեղից հանել 313 հատ նոր «iPhone X»:

Ոստիկանութեան փոխանցմամբ՝ տղամարդիկ նախապէս իմացել են բեռնատարի պարունակութեան մասին ու հետեւել են մեքենային:

Այժմ «UPS»-ն ու «Apple»-ը համագործակցում են ոստիկանութեան հետ:

Յիշեցնենք, որ ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնն նոյեմբերի 3-ին, վաճառքի է հանել երբեւէ ստեղծւած ամենաթանկ «iPhone»-ը՝ «iPhone X»-ը, որն արժէ հազար դոլար:

Այդ կապակցութեամբ «խնձորային» բրենդի բազմաթիւ երկրպագուներ նախապէս հերթեր են կազմել «Apple»-ի խանութների մօտ՝ ցանկանալով առաջիններից մէկը գնել սմարթֆոնը: Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ «iPhone X»-ի պահանջարկը յսկայական է լինելու:

Յաւելենք, որ նոր «iPhone X»-ի գլխաւոր առաձնայատկութիւններն են «FaceID» դիմաճանաչողական գործառոյթն ու «TrueDepth» գերժամանակակից տեսախցիկը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։