Հա

Այլ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 08:00

Սինգապուրը նորից արտասահմանցիների համար ամենաթանկ քաղաք են անւանել

Քաղաք-պետութիւն Սինգապուրին արտասահմանցիների համար ամենաթանկ մեգապոլիս են անւանել: 

Զեկոյցում կեանքի արժէքի համեմատութեան համար 160 ապրանքների եւ ծառայութիւների գներն են ուսումնասիրւել:

«alikonline.ir» - Քաղաք-պետութիւն Սինգապուրին արտասահմանցիների համար ամենաթանկ մեգապոլիս են անւանել: Այս մասին հաղորդում է «news.am»-ը՝ վկայակոչելով բրիտանական «Economist Intelligence Unit (EIU)» ամսագրի ուսումնասիրութեանը:

Զեկոյցում կեանքի արժէքի համեմատութեան համար 160 ապրանքների եւ ծառայութիւների գներն են ուսումնասիրւել:

Հեղինակները նշում են, որ ամենաթանկ քաղաքների տասնեակում հիմնականում ասիական մեգապոլիսներն են յայտնւել:

Սինգապուրը 4 տարի շարունակ առաջին տեղն է գրաւում: 2-րդ տեղում է Հոնկոնգը, 3-րդ՝ Ցիւրիխը, այնուհետ Տոկիոն եւ Օսական: Տասնեակում էնաեւ Փարիզը, որը 10-րդ հորիզոնականը կիսել է Կոպենհագենի հետ:

Սինգապուրում, ըստ ուսումնասիրութեան, ամենաթանկ աւտոմեքենաներն են ու հագուստը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։