Հա

Այլ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 08:10

Գիտնականները նշել են քաղցկեղը կանխող ուտելիքը

Բրիտանացի եւ նորւեգացի գիտնականները նշել են առաւել պիտանի սնունդն աղեստամոքսային հիւանդութիւնների, այդ թւում՝ քաղցկեղի կանխման համար: Հետազօտութիւնը հրապարակւած է «Nature Communications»-ում, ինչի մասին յայտնել է Վորիքի համալսարանը (Մեծ Բրիտանիա): 

«alikonline.ir» - Բրիտանացի եւ նորւեգացի գիտնականները նշել են առաւել պիտանի սնունդն աղեստամոքսային հիւանդութիւնների, այդ թւում՝ քաղցկեղի կանխման համար: Հետազօտութիւնը հրապարակւած է «Nature Communications»-ում, ինչի մասին յայտնել է Վորիքի համալսարանը (Մեծ Բրիտանիա): Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նուռը, խաղողի կարմիր սորտերը, տանձը, սունկը, ոսպը, սոյան եւ կանաչ ոլոռն առանձնապէս արդիւնաւէտ են աղեստամոքսային հիւանդութիւնների կանխարգելման համար:

Այդ սնունդը, նշում են գիտնականները, դրական ազդեցութիւն է գործում աուտոֆագիայի (բջջի կողմից սեփական վնասակար բաղադրիչների կլանման) վրայ՝ օրգանիզմում կանխելով բորբոքային գործընթացների զարգացումը:

Հեղինակները նման եզրակացութիւնների են յանգել՝ պարզելով այն պատճառները, որնք ազդում են աուտոֆագիայի բնականոն մեխանիզմի վրայ: Գիտնականները յայտնաբերել են «Kenny» սպիտակուցը, որի հետ է կապւած գործընթացի կարգաւորումը: Երբ աուտոֆագիան ճիշտ չի գործում, այդ պրոտէինը կուտակւում է եւ բորբոքում է առաջ բերում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։