Հա

Այլ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 08:20

Ինչո՞ւ է ընդունւած կենտ ծաղիկներ նւիրել

Համաձայն հայկական, ֆրանսիական, ռուսական եւ այլ աւանդոյթների, զույգ ծաղիկներ տանում են յուղարկաւորութեան ժամանակ, իսկ կենդանի մարդուն ընդունւած է նւիրել միայն կենտ թւով ծաղիկներ: Գրեթէ ողջ Եւրոպայում, ԱՄՆ-ում եւ արեւելքի որոշ երկրներում ընդունւած է ճիշտ հակառակը: Այնտեղ նւիրում են զոյգ ծաղիկներ, քանի որ դա երջանկութիւն է բերում: 

«alikonline.ir» - Համաձայն հայկական, ֆրանսիական, ռուսական եւ այլ աւանդոյթների, զույգ ծաղիկներ տանում են յուղարկաւորութեան ժամանակ, իսկ կենդանի մարդուն ընդունւած է նւիրել միայն կենտ թւով ծաղիկներ: Գրեթէ ողջ Եւրոպայում, ԱՄՆ-ում եւ արեւելքի որոշ երկրներում ընդունւած է ճիշտ հակառակը: Այնտեղ նւիրում են զոյգ ծաղիկներ, քանի որ դա երջանկութիւն է բերում: Գրում է «panorama.am»-ը:

Հրեաները եւս միայն զոյգ թւով ծաղիկներ են նւիրում, իսկ թաղման ժամանակ ծաղիկներ ընդհանրապէս չեն տանում: Վրաստանում կարծում են, որ ընտանեկան արժէքների հետ կապւած ամէն բան երջանկութիւն է բերում, այդ իսկ պատճառով երկու ծաղիկը յաջող համադրութիւն է համարւում, իսկ գերեզման տանում են կենտ ծաղիկներ, որպէսզի մահացածն իր զոյգին չտանի:

Եւ թէպէտ մեր օրերում այնքան էլ ուշադրութիւն չեն դարձնում ծաղկեփնջի մէջ ծաղիկների զոյգ կամ կենտ լինելուն, այդուհանդերձ նշենք, որ իւրաքանչիւր թիւ ունի իր նշանակութիւնը:

Այսպէս, եթէ դուք նւիրում էք 1 ծաղիկ, դա նշանակում է, որ այդ մարդը միակն է ձեզ համար: 3 ծաղիկ նւիրելով՝ կարելի է այդ մարդու հետ աշխարհի ծայրը մեկնելու ցանկութիւն յայտնել: Իսկ 5 ծաղիկը նշանակում է «ես քեզ սիրում եմ»:

Յարակից Հրապարակումներ

  • Հնէաբանները 7 ծաղիկ են յայտնաբերել 100 մլն տարւայ հնութեան սաթի մէջ
    Հնէաբանները 7 ծաղիկ են յայտնաբերել 100 մլն տարւայ հնութեան սաթի մէջ

    Հնէաբանները Միանմայում յայտնաբերւած սաթի կտորների մէջ 7 ծաղիկ են գտել, որոնք 100 միլիոն տարւայ են: Բոլոր ծաղիկները լաւ պահպանւել են եւ, հետազատօղների խօսքով, այնպիսի տեսք ունեն, կարծես դրանք նոր են հաւաքել: 

  • Արքայազն Վիլիամը խախտել է հնուց եկած թագաւորական աւանդոյթն ու գրկել շարքային քաղաքացուն
    Արքայազն Վիլիամը խախտել է հնուց եկած թագաւորական աւանդոյթն ու գրկել շարքային քաղաքացուն

    Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլիամը խախտել է հնուց եկած թագաւորական աւանդոյթներն ու գրկելով կրծքին սեղմել Լոնդոնի հրդեհի զոհերից մէկի լաց լինող կնոջը:

  • Կարտոֆիլի օգնութեամբ տնային պայմաններում վարդ աճեցնելու միջոց
    Կարտոֆիլի օգնութեամբ տնային պայմաններում վարդ աճեցնելու միջոց

    Վարդերը բուսական աշխարհի ամենագեղեցիկ ու շքեղ ներկայացուցիչներն են, սակայն դրանք աճեցնելն այդքան էլ հեշտ չէ. պէտք է անընդհատ խնամել եւ ուշադիր լինել այս նուրբ ծաղկի հանդէպ:
    AdMe.ru-ն կիսւել է տնային պայմաններում կարտոֆիլի օգնութեամբ վարդ աճեցնելու տարբերակով, որը եւ ներկայացնում ենք ստորեւ.

  • Բելգիայում ծաղկել է մոլորակի ամենամեծ ծաղիկը
    Բելգիայում ծաղկել է մոլորակի ամենամեծ ծաղիկը

    Տիտանիում Ամորֆոֆալլուս (Titan Arum) կոչւող ծաղիկը, որը յայտնի է նաեւ «դիակի ծաղիկ» անւանումով եւ մոլորակի ամենամեծ ծաղիկն է, ծաղկել է բելգիական Մէյզէ քաղաքի բուսաբանական այգում:
    Ինչպէս յայտնում է Euromag-ը՝ մշակաբոյսերի արգելոցի ներկայացուցչի խօսքով՝ իւրօրինակ ծաղիկն ուսումնասիրել ցանկացողները 72 ժամ ունեն այն տեսնելու համար, քանի որ հէնց այդքան է տեւում ծաղկի բացւած շրջանը:

  • Անմոռուկի բուժիչ ուժը
    Անմոռուկի բուժիչ ուժը

    Անմոռուկի նուրբ, համեստ ծաղիկները նւիրում են սիրելիներին ու մտերիմներին, որոնք ինչ-որ պատճառով հեռանում են՝ յայտնւելով «գետի միւս ափ»-ին:
    * Մեր ազգն ընդունեց ու գուրգուրեց այս փոքրիկ հրաշքը՝ որպէս նախնեաց սուրբ հոգիների անմահութեան խորհրդանիշ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։