Հա

Այլ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 08:40

2017 թւականը կը դառնայ պատմութեան 3 ամենաշոգ տարիներից մէկը

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպութիւնը սպասում է, որ 2017 թւականը կը դառնայ ամբողջ պատմութեան 3 ամենաշոգ տարիներից մէկը: Գիտնականների հետեւութիւնները հնչեցւել են Բոննում՝ մոլորակը կլիմայական փոփոխութիւններից պաշտպանելուն ուղղւած միջազգային գագաթնաժողովի ընթացքում:

«alikonline.ir» - Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպութիւնը սպասում է, որ 2017 թւականը կը դառնայ ամբողջ պատմութեան 3 ամենաշոգ տարիներից մէկը: Գիտնականների հետեւութիւնները հնչեցւել են Բոննում՝ մոլորակը կլիմայական փոփոխութիւններից պաշտպանելուն ուղղւած միջազգային գագաթնաժողովի ընթացքում: Գրում է «tert.am»-ը:

«Մենք բացառիկ եղանակային երեւոյթների ենք հետեւել. Ասիայում օդի ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի ըստ ցելսիուսի, ուժգնութեամբ ռեկորդային փոթորիկներ են իրար հետեւել Կարիբեան ծովում եւ Ատլանտեան ովկիանոսում՝ հասնելով նոյնիսկ Իռլանդիայի ափերին: Միլիոնաւոր մարդիկ տուժել են հորդառատ անձրեւներից եւ ջրհեղեղներից այն ժամանակ, երբ Արեւելեան Աֆրիկայում երաշտ է», - մէջբերում է «The Guardian»-ը ՀՕԿ-ի գլխաւոր քարտուղար Պետերի Տաալասի խօսքը:

Նրա խօսքով՝ վերջին 3 տարին ամենաշոգն են եղել, իսկ օդի ջերմաստիճանի բարձրացման ընդհանուր միտումը պահպանւում է:

«Հետազօտողները կուսումնասիրեն այս երեւոյթները, սակայն, ամենայն հաւանականութեամբ, դրանց մեծամասնութեան  պատճառը մարդու տնտեսական գործունէութեան հետեւանքն է», - ընդգծել է նա:

Տաալասը յաւելել է, որ անցած տասնամեակում տաքացումը կանգ է առել, սակայն այժմ կրկին ուժ է հաւաքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։