Հա

Այլ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 12:50

Ունիկալ ընձառիւծի ճանապարհորդութիւնը. ուր է Հայաստանից հասել երեքոտանի գիշատիչը

Մօտ չորս տարի առաջ մի թաքնւած տեսախցիկ կովկասեան ընձառիւծ ֆիքսեց Հայաստանում: Այն յայտնի է որպէս պարսկական կամ միջինասիական ընձառիւծ, եւ հազարաւոր տարիներ այդ տեսակը բնակւել է Հայաստանի տարածքում:

«alikonline.ir» - Մօտ չորս տարի առաջ մի թաքնւած տեսախցիկ կովկասեան ընձառիւծ ֆիքսեց Հայաստանում: Այն յայտնի է որպէս պարսկական կամ միջինասիական ընձառիւծ, եւ հազարաւոր տարիներ այդ տեսակը բնակւել է Հայաստանի տարածքում:

Չորս տարի առաջ Հայաստանում յայտնւած հազւագիւտ երեքոտանի ընձառիւծը յայտնւել է հարեւան Իրանի տարածքում: Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ գրում է «The Smithsonian» առցանց հրատարակութիւնը:

Որոշ ժամանակ կենդանին անհետացել էր:

Աւելի ուշ թաքնւած տեսախցիկները նկարել են գիշատչին Հայաստանի տարածքում, ասել է Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբէն Խաչատրեանը:

«Վեց ամիս անց կենդանուն նկատել էին Ադրբեջանի տարածքում: Երկու տարի առաջ ես այցելեցի Իրան, որտեղ իմ գործընկերները ցոյց տւեցին մեր ընձառիւծի լուսանկարները: Պարզւեց, որ նա հասել է Իրան»,- ասաց Խաչատրեանը:

«The Smithsonian» հրատարակութեան համաձայն՝ Խաչատրեանը եւ նրա ընկերները հիմնադրամի գործունէութեան շրջանակներում Հայաստանի Արարատի մարզում ստեղծեցին Կովկասի վայրի կենդանիների պաշտպանութեան միգրացիոն միջանցք:

Նշւում է, որ կովկասեան ընձառիւծի մասին առաջին յիշատակումները եղել են հայկական Ուխտասար լեռան գագաթին յայտնաբերւած հին ժայռապատկերների վրայ:

Կովկասեան ընձառիւծ (Felis pardus ciscaucasicus) կամ կովկասեան ենթատեսակ՝ համեմատաբար խոշոր եւ թոյլ գունատ, խայտաբղետ. բնակում է Կովկասում, հիմնականում, անտառապատ լեռներում, սակայն անտառային բուսականութեան հետեւից, երբեմն, իջնում է ներքեւ, հանդիպում է, օրինակ, Թալիշի հովիտներում: Միւս կողմից, Արաքսի գետահովտում բնակւում է անանտառ, անապատային լեռներում: Նախկին ԽՍՀՄ-ում նրա քանակը նւազել էր: Կովկասում այն աւելի հազւադէպ է, քան Միջին Ասիայում եւ Արեւելքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։