Չինաստանի հարաւ-արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, յաջորդ տարի կը սկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:
«alikonline.ir» - Չինաստանի հարաւ-արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, յաջորդ տարի կը սկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսութիւնը: Նշւում է, որ ներկայում մասնագէտներն արդէն սկսել են մշակել ապագայ աստղացուցարանի դիզայնը:
Տեղի կառավարութունը եւ փորձագէտները որոշում են ընդունել ապագայում աստղացուցարանի հետ միաւորել արդէն գոյութիւն ունեցող բնական գիտութիւնների թանգարանն ու տեխնոլոգիաների թանգարանը եւ ցուցահանդէսային կենտրոնը եւ ստեղծել ոչ առեւտրային թանգարանային համալիր:
Աստղացուցարանի շինարարութեան աւարտից յետոյ այնտեղ կը տեղակայւի մէկ մետր տրամագծով աստղադիտակ: Թէ որքան ժամանակ կը պահանջւի աստղացուցարանի շինարարութեան համար, չի ճշտւում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն: