Հա

Այլ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 08:45

Վիտամին D-ն նպաստում է այրւածքների արագ ապաքինմանը

Վիտամին D-ի բարձր մակարդակն օրգանիզմում թոյլ է տալիս, որ հիւանդներն աւելի արագ ապաքինւեն ծանր այրւածքներից յետոյ։ Նման եզրակացութեան են յանգել Բիրմինգհեմի Բորբոքման ու ծերացման ինստիտուտի գիտնականները։

«alikonline.ir» - Վիտամին D-ի բարձր մակարդակն օրգանիզմում թոյլ է տալիս, որ հիւանդներն աւելի արագ ապաքինւեն ծանր այրւածքներից յետոյ։ Նման եզրակացութեան են յանգել Բիրմինգհեմի Բորբոքման ու ծերացման ինստիտուտի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները ներկայացւել էին Հարոգէյթում էնդոկրինոլոգիայի միութեան ամենամեայ կոնֆերանսի ժամանակ, յայտնում է «EurekAlert» պորտալը։ Գրում է «news.am»-ը:

Այրւածքներից տուժած մարդիկ շատ խոցելի են զանազան ինֆեկցիաների հանդէպ։ Վաղուց է յայտնի, որ վիտամին D-ն հակաբակտերիալ գործողութիւն ունի, դրա համար էլ գիտնականները ենթադրել են, որ այն կարող է նպաստել այրւածքների ապաքինմանը։

Այս հիպոթեզը ստուգելու համար Բիրմինգհեմի Բորբոքման ու ծերացման ինստիտուտի աշխատակիցները աւելի քան մէկ տարի գնահատել են վերականգնման պրոցեսը ծանր այրւածքներով հիւանդների մօտ ու հետեւել, թէ ինչպես է այն կապակցւած վիտամին D-ի մակարդակի հետ։ Պարզւել է, որ այդ վիտամինի աւելի բարձր պարունակութիւնը կապակցւած է վէրքերի առաւել յաջող ապաքինման ու սպիների նւազ քանակութեան հետ։

Միաժամանակ պարզւել է, որ այրւածքներն ինքնին յանգեցնում են վիտամին D-ի մակարդակի նւազմանը օրգանիզմում։ Դրա համար էլ վնասւածք ստանալուց անմիջապէս յետոյ այդ վիտամինի յաւելումն աւելացնում է ապաքինման հաւանականութիւնը։

Յարակից Հրապարակումներ

  • Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը
    Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը

    Այն մասին, որ ստրեսը վնասակար է առողջութեան համար, հաւանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թէ ինչ մեխանիզմներով է ստրեսն ազդում մարդու օրգանիզմի վրայ:

  • Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս
    Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս

    Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մօտաւորապէս նոյնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասւում է նոր հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Cell» ամսագրում։ 

  • Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում
    Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում

    Սննդային մանրաթելերի մեծ պարունակութեամբ դիետան կարող է զգալիօրէն նւազեցնել կոլորեկտալ քաղցկեղով հիւանդանալանու հաւանականութիւնը, պարզել են բրիտանական Բաբրահամի ինստիտուտի գիտնականները:

  • Բացայայտւել են մարդու օրգանիզմի առաւելագոյն հնարաւորութիւնները
    Բացայայտւել են մարդու օրգանիզմի առաւելագոյն հնարաւորութիւնները

    Մասնագէտները վերլուծել են վերջին 120 տարում մարդու առաւելագոյն հնարաւորութիւնների փոփոխման վերաբերեալ տեղեկատւութիւնը եւ յանգել են այն եզրակացութեան, որ դրանք արդէն ձեռք են բերւած: Առանց արհեստական միջամտութեան «Homo sapiens»-ը չի գերազանցի ձեռք բերւած ցուցանիշները, ինչպիսիք են կեանքի տեւողութիւնը, մարմնի հասակը եւ ֆիզիկական դիմացկունութիւնը:

  • Անհրաժե՞շտ է արդեօք երեխաներին կալցիում եւ D վիտամին տալ
    Անհրաժե՞շտ է արդեօք երեխաներին կալցիում եւ D վիտամին տալ

    Կալցիումը կարեւոր հանքային նիւթ է, որից կախւած է երեխայի ոսկորների առողջութիւնը: Կալցիումի պակասից երեխայի ոսկորները թոյլ կը լինեն, իսկ երբ նա մեծանայ, ոսկորների հիւանդութիւնների, այդ թւում օսթեոպորոզի վտանգն աւելի բարձր կը լինի, քան աւելի ամուր ոսկորներով եւ կալցիումի նորմալ մակարդակով մարդկանց մօտ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։