Հա

Այլ

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 08:10

Յայտնի է դարձել Եւրոպայի ամենահիւրընկալ քաղաքը

Քաղաքների միջազգային օրւայ առթիվ «TRAVELBIRD» պորտալը հետազօտութիւն է անցկացրել ամենահիւրընկալ քաղաքները որոշելու նպատակով:

«alikonline.ir» - Քաղաքների միջազգային օրւայ առթիվ «TRAVELBIRD» պորտալը հետազօտութիւն է անցկացրել ամենահիւրընկալ քաղաքները որոշելու նպատակով:

Պորտալի վարկանշային ցանկում 100 քաղաք է ընդգրկւել, որոնք դասակարգւել են` ըստ մի շարք անւանակարգերի: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Euromag»-ը, փորձագէտները գնահատել են հետազօտւող քաղաքների օդանաւակայաններում սպասարկման որակը, ներդրումների ծաւալը զբօսաշրջային հատւածում, փողոցների անվտանգութիւնը եւ անգամ անգլերէնի տիրապետման մակարդակը: 

Ուսումնասիրութեան տւեալներով՝ ամենաընկերասէր քաղաքը զբօսաշրջիկների համար Եւրոպայում դարձել է Ստոկհոլմը: Համաշխարհային վարկանիշում Շւեդիայի մայրաքաղաքից առաջ է անցել միայն Սինգապուրը: Յաջորդը ցանկում Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին է: Առաջատար եւրոպական եռեակը եզրափակել է Ռոտերդամը:

Ամենից քիչ հիւրընկալ քաղաք է ճանաչւել Բուդապեշտը, որի գնահատականը կազմել է 3.74 հնարաւոր տասից: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։