Հա

Այլ

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 07:50

1.6 մլն. դոլար. «Hennessey»-ն ներկայացրել է «Venom F5» հիպերքարը

Ամերիկեան «Hennessey Performance» ընկերութիւնը Լաս Վեգասում ներկայացրել է «Venom F5» հիպերքարը, որն ըստ արտադրողի`պէտք է լինի աշխարհում ամենաարագընթաց մեքենան:

«alikonline.ir» - Ամերիկեան «Hennessey Performance» ընկերութիւնը Լաս Վեգասում ներկայացրել է «Venom F5» հիպերքարը, որն ըստ արտադրողի`պէտք է լինի աշխարհում ամենաարագընթաց մեքենան: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, այս մոդելի ներկայացմամբ «Hennessey»-ն նոր թափ է հաղորդում «Bugatti» մեքենաշինական ընկերութեան հետ մրցակցութեանը: Նախկինում արագութեան համաշխարհային ռեկորդի սահմանման համար պայքարում էին «Bugatti Veyron»-ն ու «Hennessey Venom GT»-ն: Այս անգամ պայքարը ծաւալւելու է «Bugatti Chiron» եւ «Hennessey Venom F5» մոդելների միջեւ:

Արտադրողի խօսքով՝ տպաւորիչ նորոյթը կը կարողանայ 485 կմ/ժ արագութիւն զարգացնել: Բացի այդ, այն կը կարողանայ 0-300 կմ/ժ արագութիւն զարգացնել աւելի քիչ, քան 10 վայրկեանում:

Հիպերքարը համալրւած է ամբողջովին նոր 1600 ձիաուժ հզօրութեամբ V-8 երկտուրբո շարժիչով:

Յայտնի է, որ մեքենան արտադրւելու է 24 օրինակով, որից իւրաքանչիւրի գինը լինելու է 1.6 մլն. դոլար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։