Հա

Այլ

11/11/2017

«Samsung»-ը մտադիր է «S9» շարքի սմարթֆոնները համալրել կորացող էկրանով եւ աչքի սկանաւորման գործառոյթով համալրւած մոդելով

«Galaxy S9» եւ «Galaxy S9 Plus» մոդելների հետ համատեղ, որոնց պրեմիերան սպասւում է 2018-ի առաջին ամիսներին, վաճառքում կարող է յայտնւել նաեւ «Galaxy S9 Mini» սմարթֆոնը, որը համալրւած կը լինի անծայրածիր, եզրերից կորացող էկրանով:

«alikonline.ir» - «Samsung» ընկերութիւնը մտադիր է զգալիօր»ն ընդլայնել սմարթֆոնների մոդելային շարքը:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Tech Radar»-ը՝ նշելով, որ «Galaxy S9» եւ «Galaxy S9 Plus» մոդելների հետ համատեղ, որոնց պրեմիերան սպասւում է 2018-ի առաջին ամիսներին, վաճառքում կարող է յայտնւել նաեւ «Galaxy S9 Mini» սմարթֆոնը, որը համալրւած կը լինի անծայրածիր, եզրերից կորացող էկրանով:

Մասնագէտների կարծիքով՝ նոր սարքաւորումը անծայրածիր էկրանից բացի կարող է ներկայանալ կրկնակի տեսախցիկով եւ սմարթֆոնի արգելափակման յաջորդ սերնդի համակարգով, այն է աչքի ծիածանաթաղանթի սկանաւորման միջոցով, որն անցանում է «Apple»-ի «Face ID» գործառոյթի հարաւկորէական տարբերակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։