Հա

Այլ

11/11/2017

«The Daily Mail». «Գլխուղեղի չիպերը հնարաւորութիւն կը տան բարելաւել յիշողութիւնը»

Մարդու ուղեղի ամբողջ ներուժը բացայայտելու նպատակով դրանում միկրոչիպ տեղադրելը հնչում է գիտաֆանտաստիկ ֆիլմի սիւժէի պէս, սակայն ֆուտուրիստական տեխնոլոգիան 15-20 տարուց կարող է իրականութիւն դառնալ:

«alikonline.ir» - Մարդու ուղեղի ամբողջ ներուժը բացայայտելու նպատակով դրանում միկրոչիպ տեղադրելը հնչում է գիտաֆանտաստիկ ֆիլմի սիւժէի պէս, սակայն ֆուտուրիստական տեխնոլոգիան 15-20 տարուց կարող է իրականութիւն դառնալ:

Նման միկրոչիպի ստեղծման վրայ աշխատող գիտնական Բրաեան Ջոնսոնի խօսքով՝ այն բոլոր շանսերն ունի սմարթֆոնների պէս լայն տարածում գտնելու համար: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, չիպի նախնական օրինակի արտադրութեամբ զբաղւում է «Kernel» ընկերութիւնը, որն արդէն փորձարկումներ է անցկացնում էպիլեպսիայով հիւանդների վրայ: Ըստ մասնագէտների՝ նախնական արդիւնքները դրական են:

Հետաքրքրական է, որ չիպերը կը կարողանան բարելաւել մի շարք հիւանդութիւններով, օրինակ՝ ալցհայմերով տառապող մարդկանց յիշողութիւնը:

«Ամբողջ նպատակն այն է, որ յիշողութեան խանգարման դէպքում հնարաւոր լինի ներդնել չիպն ու վերականգնել յիշողութիւնը»,- ասել է Ջոնսոնը:

«Kernel»-ի հիմնադիր Ջոնսոնն ընդգծել է, որ ուղեղի ներուժն ամբողջութեամբ բացայայտող չիպերի ստեղծումը կը լինի մարդկութեան թերեւս մեծագոյն նւաճումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։