Հա

Այլ

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 10:00

ԱՄՆ-ի 3 միլիարդատիրոջ կարողութիւնը հաւասար է 160 մլն .անապահով ամերիկացու ունեցւածքին

Միացեալ Նահանգների 3 ամենահարուստ բնակիչները՝ գործարարներ Բիլ Գէյթսը, Ջէֆ Բեզոսն ու Վորէն Բաֆէթը, ունեն այնքան կարողութիւն, որքան ԱՄՆ-ի բնակչութեան ամենաանապահով խաւը ներկայացնող 160 մլն. մարդիկ:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների 3 ամենահարուստ բնակիչները՝ գործարարներ Բիլ Գէյթսը, Ջէֆ Բեզոսն ու Վորէն Բաֆէթը, ունեն այնքան կարողութիւն, որքան ԱՄՆ-ի բնակչութեան ամենաանապահով խաւը ներկայացնող 160 մլն. մարդիկ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian»-ը, Քաղաքական ուսումնասիրութիւնների ինստիտուտի անցկացրած վերլուծութեան արդիւնքում պարզ է դարձել, որ մեծահարուստների եռեակն ունի ընդհանուր 248.5 մլրդ. դոլար: 

Մասնագէտների կարծիքով՝ հարուստների ու աղքատների միջեւ աւելացող տարբերութիւնն առաջացրել է բարոյական ճգնաժամ, որն է՛լ աւելի կը խորանայ, եթէ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկային փոփոխութիւնները կեանքի կոչւեն: Նշւում է, որ հարկային փոփոխութիւնների հետեւանքով հարստութեան անհամաչափ բաշխման փաստն առաւել սուր կը զգացւի, քանի որ եկամտի 80%-ը կը ստանան հարուստները եւ միայն 1%-ը կը գնայ միջին վիճակագրական քաղաքացիներին:

«Հարստութեան անհաւասարաչափ բաշխումը վերելք է ապրում, ուստի այժմ հարուստների համար հարկերը կրճատելու ժամանակը չէ»,- նկատել է զեկոյցի համահեղինակ Չաք Քոլինզը՝ անդրադառնալով Թրամփի առաջարկին:

Յայտնի է, որ «Forbes»-ի ցանկում ներառւած ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողութիւնը 2.68 տրլն դոլար է:

«Այսքան շատ գումարը կենտրոնացած է ընդամենը մի քանի մարդու ձեռքում, մինչդեռ մեծ քանակութեամբ մարդիկ փորձում են գոյատեւել: Սա պարզապէս վատ տնտեսութիւն չէ, սա բարոյական ճգնաժամ է»,- ընդգծել է զեկոյցի մէկ այլ համահեղինակ Ջոշ Հոքսին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։