Հա

Այլ

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 08:10

Ինչպէ՞ս բարձրացնել քնի որակը աշնանը

Մասնագէտները նշում են, որ քնի որակը նկատելիօրէն կը լաւանայ, եթէ դուք պառկէք քնելու ու արթնանաք նոյն ժամերին՝ ընդ որում նաեւ հանգստեան օրերին։ Համարւում է, որ հանգստեան օրերին երկար քնելու սովորութիւնը խախտում է մարդու ներքին ժամացոյցը, եւ շաբաթւայ առաջին աշխատանքային օրերը վատնւում են այն աստիճանաբար վերականգնելու ու անհրաժեշտ ռեժիմին վերադառնալու վրայ։

«alikonline.ir» - Չնայած վերջերս Հայաստանում բաւականին ցրտել է, իսկ նման եղանակին, յամարւում է, որ քնելն աւելի հեշտ է, բայցեւայնպէս շատերը շարունակում են քնի հետ կապւած խնդիրներ ունենալ։ Ի՞նչ կարելի է անել քնի որակը լաւացնելու համար։ Գրում է «news.am»-ը:

Մասնագէտները նշում են, որ քնի որակը նկատելիօրէն կը լաւանայ, եթէ դուք պառկէք քնելու ու արթնանաք նոյն ժամերին՝ ընդ որում նաեւ հանգստեան օրերին։ Համարւում է, որ հանգստեան օրերին երկար քնելու սովորութիւնը խախտում է մարդու ներքին ժամացոյցը, եւ շաբաթւայ առաջին աշխատանքային օրերը վատնւում են այն աստիճանաբար վերականգնելու ու անհրաժեշտ ռեժիմին վերադառնալու վրայ։

Քնել ցանկալի է մթութեան մէջ, իսկ արթնանալ՝ լոյսի ներքոյ։ Նոյնիսկ եթէ ստիպւած էք արթնանալ, երբ դրսում դեռ մութ է՝ առոյգ զգալու համար մասնագէտները խորհուրդ են տալիս ձեռք բերել յատուկ լուսային զարթուցիչ, ու այնպէս կարգաւորել այն, որ մինչեւ ձեր արթնանալը այն լուսաւորի ննջարանը։

Քնելուց առնւազն կէս ժամ առաջ պէտք է անջատել սմարթֆոնն ու համակարգիչը՝ դրանց գործածումը գրգռում է նեարդային համակարգը, ինչը բարդացնում է քնով անցնելը։ Բացի դրանից, դրանց էկրանների լոյսն ազդում է մեր հորմոնալ համակարգի աշխատանքի, մասնաւորապէս այսպէս կոչւած քնի հորմոնի արտադրութեան վրայ։

Թարմ օդը նոյնպէս լաւացնում է քունը՝ քնելուց առաջ ննջարանը օդափոխէք, նոյնիսկ եթէ դրսում ցուրտ է։ Նաեւ ցանկալի է երեկոյեան կարճատեւ զբօսանքի դուրս գալ։

Ձգտէք չճաշել ուշ ժամերի՝ ցանկալի է վերջին անգամ ուտել քնելուց առնւազն 2-3 ժամ առաջ։ Մի մոռացէք այն մասին, որ մթերքները երեկոյեան ժամերին պէտք է դիւրամարս լինեն՝ այս առումով յարմար են շիլաները, կաթնամթերքը, բանանը, ընդեղէնով միւսլին, պանրի պինդ տեսակները, ձուկը։

Յարակից Հրապարակումներ

  • Արհեստական ինտելեկտը սովորել է ճանաչել կեղծ նկարները
    Արհեստական ինտելեկտը սովորել է ճանաչել կեղծ նկարները

    Ռատգերսկու համալսարանի մասնագէտների եւ գեղանկարների վերականգնման եւ հետազօտման հոլանդական ասոցիացիայի մասնագէտները յօդւած են հրապարակել այն մասին, թէ ինչպէս է իրենց կողմից մշակւած արհեստական ինտելեկտը Պիկասոյի, Մատիսի, Մոդիլեանիի եւ այլ նկարիչների գրեթէ 300 գլուխգործոցներ վրձնի 80 հազար մասերի բաժանել, իսկ յետոյ նէյրոնային ցանցը կարողացել է դրանցով ճանաչել հեղինակին:

  • Գիտնականները պատմել են, թէ ինչով է վտանգաւոր քնելուց առաջ ուտելը
    Գիտնականները պատմել են, թէ ինչով է վտանգաւոր քնելուց առաջ ուտելը

    Երեկոյեան ուտելը ոչ միայն յանգեցնում է աւելորդ քաշի, այլեւ մեծացնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ շաքարախտի զարգացման վտանգները: Համապատասխան հետազօտութիւնը հրապարակւած է «Experimental Physiology» հանդէսում:

  • Տիբեթում կը կառուցեն աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը
    Տիբեթում կը կառուցեն աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը

    Չինաստանի հարաւ-արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, յաջորդ տարի կը սկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:

  • 5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել
    5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

    Որոշ ախտանշաններ ոչ մի սարսափելի բանի մասին չեն վկայում, իսկ որոշներն էլ յատուկ ուշադրութիւն են պահանջում։ Թերապեւտ էւելին Լիւինը կազմել է այն ախտանշանների ցուցակը, որոնք ոչ մի դէպքում չի կարելի անտեսել։ 

  • Ինչու՞ են որոշ մարդիկ դժւարութեամբ աղից հրաժարւում
    Ինչու՞ են որոշ մարդիկ դժւարութեամբ աղից հրաժարւում

    Շատ աղ ուտելու ցանկութիւնը կախւած է թքում պարունակւող սպիտակուցներից։

    Հետազօտութեան հեղինակները յայտնաբերել են, որ աղի նկատմամբ բարձր եւ պակաս զգայունութեամբ մարդկանց մօտ թքի մէջ որոշ սպիտակուցների խտութիւնը տարբերւում է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։