Հա

Այլ

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 08:00

Չինաստանը 1.8 մլրդ. դոլար կը ծախսի «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը» կառուցելու համար

Չինաստանի իշխանութիւինները պատրաստւում են 12 մլրդ. իւան (1.8 մլրդ. ԱՄՆ դոլար) ծախսել այսպէս կոչւած Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անյայտ աշխարհներին, ժամանակի մէջ ճանապարհորդութիւններին, արկածների եւ տիեզերքի հրաշքներին նւիրւած գրքեր եւ սցենարներ, ֆիլմեր եւ հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։ 

«alikonline.ir» - Չինաստանի իշխանութիւինները պատրաստւում են 12 մլրդ. իւան (1.8 մլրդ. ԱՄՆ դոլար) ծախսել այսպէս կոչւած Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անյայտ աշխարհներին, ժամանակի մէջ ճանապարհորդութիւններին, արկածների եւ տիեզերքի հրաշքներին նւիրւած գրքեր եւ սցենարներ, ֆիլմեր եւ հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին լրագրողներին յայտնել է Չիանաստանի հարաւ-արեւմտեան Սիչուան նախանգի կենտրոն Չենդուի քաղաքապետ Լօ Ցեանը։

«Մեր քաղաքում թողարկւում է «Գիտական ֆանտաստիկայի աշխարհ» հանդէսը, որը կարելի է համարել այդ ժանրում ՉԺՀ-ի ստեղծագործողների ստեղծագործական «բազան»,- նշել է քաղաքապետը, ելոյթ ունենալով «Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանս-2017»-ում։- Հէնց մենք ենք հիմնել այդ ուղղութեամբ չինական ամենահեղինակաւոր մրցանակները՝ «Ծիր կաթինը» եւ «Նոր մարդը»։ Բացի այդ, քաղաքը հիմնել է Գիտական ֆանտաստիկայի չինական վենչուրային ասոցիացիան։ իսկ այժմ մենք ծրագրում ենք ստեղծել «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը»»։

Իշխանութիւնների հաշւարկներով՝ նոր նախագիծն ամէն տարի կը ներգրաւի աւելի քան 12 մլն զբօսաշրջիկ եւ կապահովի լրացուցիչ 8 հազար աշխատատեղ։

Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանսն առաջին անգամ կայացել է 2016 թ. Պեկինում։ Այս տարի այն կազմակերպւել է համանման միջոցառման հետ միասին, որը կազմակերպում է 20-րդ դարի 90-ական թւականներից Չենդու քաղաքում պարբերաբար կազմակերպում է «Գիտական ֆանտաստիկայի աշխարհը» հանդէսը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։