Հա

Այլ

26/11/2017 - 08:00

Որքա՞ն սուրճ պէտք է խմել օրւայ ընթացքում, որպէսզի այն օգտակար լինի

Սուրճի օգտակարութեան ու վնասակարութեան մասին շատ է խօսւել. այժմ այդ թեման շօշափել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Նրանք յանգել են եզրակացութեան, որ այդ ըմպելիքն ամէն դէպքում «առողջութեանն աւելի օգտակար է, քան վնասակար», բայց միայն, եթէ օրւայ ընթացքում դրա չափաբաժինը չի գերազանցում 3-4 գաւաթը։ 

«alikonline.ir» - Սուրճի օգտակարութեան ու վնասակարութեան մասին շատ է խօսւել. այժմ այդ թեման շօշափել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Նրանք յանգել են եզրակացութեան, որ այդ ըմպելիքն ամէն դէպքում «առողջութեանն աւելի օգտակար է, քան վնասակար», բայց միայն, եթէ օրւայ ընթացքում դրա չափաբաժինը չի գերազանցում 3-4 գաւաթը։ Գրում է «news.am»-ը:

Հետազօտողներն ուսումնասիրել ու համեմատել են 201 հետազօտութեան արդիւնքները եւ յայտնաբերել, որ օրւայ ընթացքում 3-4 գաւաթ սուրճ խմելու սովորութիւնը կապ ունի սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ վաղաժամ մահւան առաջացման աւելի պակաս հաւանականութեան հետ: Սուրճի օգտագործումը կապ ունի նաեւ քաղցկեղի որոշ տեսակների, շաքարախտի, լեարդի հիւանդութիւնների եւ դեմենցիայի առաջացման փոքր ռիսկերի հետ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «British Medical Journal»-ում:

Պարզւել է, որ սուրճի պարբերաբար օգտագործումը նւազեցնում է տարբեր պատճառներով, այդ թւում նաեւ սրտային հիւանդութիւններից մահւան հաւանականութիւնը: Ընդ որում, օրւայ ընթացքում 3 գաւաթ սուրճ խմելու դէպքում մահւան հաւանականութիւն աւելի փոքր է՝ սուրճ չօգտագործող մարդկանց խմբի տւեալների հետ համեմատած: Ի դէպ, սուրճի աւելի մեծ  քանակի դէպքում (օրւայ ընթացքում 3 գաւաթից աւելի) վնասակարութիւն չի յայտնաբերւել, սակայն դրական արդիւնքն աւելի քիչ արտայայտւած է եղել:

Պարզւել է նաեւ, որ սուրճի օգտագործումը նւազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների, ներառեալ շագանակագեղձի, էնդոմետրիալ քաղցկեղի, մաշկի եւ լեարդի նորագոյացութիւնների առաջացման հաւանականութիւնը: Բացի այդ, սուրճի սիրահարների մօտ հազւադէպ հանդիպող հիւանդութիւնների ցանկում են նաեւ 2-րդ տիպի շաքարախտը, միզաքարային հիւանդութիւնն ու պոդագրան:

Աւելի արտայայտիչ է եղել սուրճի օգտագործման եւ լեարդի ցիրոզի վտանգի կրճատման համադրումը: Աւելին, որոշ հետազօտութիւններ ցոյց են տւել, որ սուրճը դրական է ազդում պարկինսոնի եւ ալցհայմերի հիւանդութեամբ տառապող մարդկանց վրայ: Հետաքրքրական է, որ որոշ չափանիշների առումով նմանատիպ դրական արդիւնքներ են գրանցւել նաեւ կոֆէին չպարունակող սուրճի օգտագործման դէպքում:

Հարկ է նշել, որ օրւայ ընթացքում 3-4 գաւաթից աւելի սուրճի օգտագործումը չի կարող միանշանակ անվտանգ համարւել: Բացի այդ, սուրճը յաճախ օգտագործում են մեծ քանակութեամբ ճարպեր ու ածխաջրեր պարունակող սննդամթերքի, ինչպէս նաեւ ռաֆինացւած շաքարի հետ միասին, որը կարող է չէզոքացնել սուրճի հնարաւոր դրական ազդեցութիւնն օրգանիզմի վրայ:

Յարակից լուրեր

  • Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել
    Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել

    Պորտուգալիայից գիտնականները ամէն առաւօտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել: Պարզւել է, որ կոֆէինի գործածումը երիկամների քրոնիկական հիւանդութիւններով մարդկանց մօտ նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։