Հա

Այլ

26/11/2017

«Amazon»-ի ղեկավարի կարողութիւնը հասել է 100 միլիարդ դոլարի

«Amazon» ինտերնետային ընկերութեան ղեկավար Ջէֆ Բեզոսի կարողութիւնը հասել է 100 միլիարդ դոլարի: 

Գործակալութեան տւեալներով՝ Բեզոսի կարողութիւնը մեծացել է աշխարհում ամենախոշոր առցանց րիթէյլեր հանդիսացող «Amazon»-ի բաժնետոսմերի արժէքի աճի շնորհիւ: 

«alikonline.ir» - «Amazon» ինտերնետային ընկերութեան ղեկավար Ջէֆ Բեզոսի կարողութիւնը հասել է 100 միլիարդ դոլարի: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Bloomberg» գործակալութիւնը:

Գործակալութեան տւեալներով՝ Բեզոսի կարողութիւնը մեծացել է աշխարհում ամենախոշոր առցանց րիթէյլեր հանդիսացող «Amazon»-ի բաժնետոսմերի արժէքի աճի շնորհիւ: Դա կապւած է ԱՄՆ-ում անցկացւող այսպէս կոչւած սեւ ուրբաթի ընթացքում գրանցւած վաճառքների բարձր ցուցանիշի հետ: Այդ օրերին խանութներն աւանդաբար մեծ զեղչեր են կազմակերպում:

Անցած ամսւայ վերջին 53-ամեայ Բեզոսը զբաղեցրել է միլիարդատէրերի վարկանշային ցանկում առաջին հորիզոնականը՝ երկրորդ տեղում թողնելով «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գէյթսին: Այդ ժամանակ «Amazon»-ի ղեկավարի կարողութիւնը գնահատւում էր մօտ 93 միլիարդ դոլար:

Մինչ այդ 100 միլիարդ դոլարի ցուցանիշին յաջողւել էր հասնել միայն հէնց Գէյթսին: Դա տեղի էր ունեցել 1999 թւականին, այժմ նրա կարողութիւնը կազմում է մօտ 89 միլիարդ դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։