Հա

Այլ

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 08:00

«Samsung»-ը 12 րոպէում հեռախօսի լիցքաւորման նոր տեխնոլոգիա է մշակել

Հարաւկորէական «Samsung» ընկերութիւնը յատուկ գրաֆեն բաղադրիչի օգտագործմամբ մարտկոց է մշակել, որի օգնութեամբ սմարթֆոնը կը լիցքաւորւի ընդամենը 12 րոպէում:

«alikonline.ir» - Հարաւկորէական «Samsung» ընկերութիւնը յատուկ գրաֆեն բաղադրիչի օգտագործմամբ մարտկոց է մշակել, որի օգնութեամբ սմարթֆոնը կը լիցքաւորւի ընդամենը 12 րոպէում: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Financial Times»-ը:

Ընկերութեան հետազօտական բաժնում՝ «Samsung Advanced Institute of Technology»-ում աշխատող գիտնականների խումբը յաջողութեամբ սինթեզել է գրաֆենից՝ գրաֆիտից ստացւող ածխածնի գնդիկները: Տեխնոլոգիայի շնորհիւ մարտկոցի հզօրութիւնը կարող է ուժեղացւել 45 տոկոսով, եւ մարտկոցի լիցքաւորումը տեղի է ունենում հինգ անգամ աւելի արագ, քան հեռախօսի սովորական լիթիում-իոնային մարտկոցով:

Նշւում է, որ «գրաֆենային գնդիկները» նաեւ երկարացնում են մարտկոցի «կեանքի» ժամկեէտը:

«Samsung Advanced Institute of Technology»-ի ինժեներները յայտնել են, որ մարտկոցն աշխատում է առանց խափանումների ըստ Ցելսիուսի մինչեւ 60 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

Ընկերութիւնն արդէն ներկայացրել է ԱՄՆ-ում եւ Հարաւային Կորէայում այդ յայտնագործութեան արտոնագրերի համար դիմումները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։