Հա

Այլ

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 08:10

Մարսի վրայ գաղութային քաղաք-անտառ կը կառուցւի

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը յաղթել է «Mars City Design» մրցոյթում, որի նպատակը Մարսի վրայ ապագայ գաղութային քաղաքի շինարարութեան նախագծեր հաւաքելն է: 

«alikonline.ir» - Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը յաղթել է «Mars City Design» մրցոյթում, որի նպատակը Մարսի վրայ ապագայ գաղութային քաղաքի շինարարութեան նախագծեր հաւաքելն է: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «space.com» կայքը:

Յաղթողների նախագիծը, որը կոչւում է «Redwood Forest» («Ռեդւուդ անտառ»), կազմւած է արմատաձեւ թունելների համակարգով իրար հետ միացած մի քանի գմբեթ-ծառից:

Նշւում է, որ թունելային համակարգը թոյլ կը տայ պաշտպանւել տիեզերական ճառագայթումից, միկրոերկնաքարերի ազդեցութիւնից եւ ջերմաստիճանի ծայրայեղ փոփոխութիւններից:

Աղբիւրի հաղորդմամբ՝ «Mars City Design» մրցոյթի գլխաւոր նպատակը Մարս մոլորակի վրայ կեանքի համար յարմարաւէտ տարածքներ եւ պայմաններ ստեղծելն է: Ընդ որում, անհրաժեշտ կը լինի օգտագործել բերւած շինանիւթերը կամ ստեղծել դրանք տեղում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։