Հա

Այլ

Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 08:10

Էքստրեմալ զբօսաշրջութիւն. «Discovery»-ն հիացել է Ենոքաւանի զիփլայնով

Տաւուշի գողտրիկ անկիւնում զարգացող էքստրեմալ զբօսաշրջութիւնն անտարբեր չի թողել յայտնի հեռուստաընկերութեանը։

Հայաստանի զիփլայնի մասին ռեպորտաժը հրապարակւել է «Discovery» ամերիկեան հեռուստաընկերութեան «YouTube»-եան ալիքում։

«alikonline.ir» - Տաւուշի գողտրիկ անկիւնում զարգացող էքստրեմալ զբօսաշրջութիւնն անտարբեր չի թողել յայտնի հեռուստաընկերութեանը։

Հայաստանի զիփլայնի մասին ռեպորտաժը հրապարակւել է «Discovery» ամերիկեան հեռուստաընկերութեան «YouTube»-եան ալիքում։

Տեսանիւթի հեղինակներն անձամբ են օգտւել Տաւուշի զիփլայնից եւ թռչնի թռիչքի բարձրութիւնից ցուցադրել են Հայաստանի բնութեան գեղեցկութիւնը։ Այս մասին գրում է «armeniasputnik.am»-ը

«Yell Extreme Park» նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչեանը պատմել է զիփլայնի ստեղծման մասին։

«Մենք պատրաստւում էինք բացել աշխարհի ամենաերկար զիփլայնը, որի երկարութիւնը 2770 մետր է։ Գաղափարը մէկն էր` ադրենալինի 10 վայրկեան նւիրել իւրաքանչիւրին։ Մենք հպարտ ենք, որ ստեղծել ենք Հայաստանի ամենագրաւիչ պարկը»,- պատմել է նախագծի համահիմնադիրը։

«Yell Extreme Park» նախագիծը հիմնադրւել է 2015 թւականին եւ իրականացնում է զբօսաշրջութեան ոլորտի զարգացմանն ուղղւած մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Այն նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբօսաշրջութիւնը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիւացնել հասարակական կեանքը եւ խթանել առողջ ապրելակերպը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։