Հա

Այլ

Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 08:00

Գիտնականներ․ «Սխտորից միացութիւնը կարող է հակաբիոտիկները մի քանի անգամ աւելի արդիւնաւէտ դարձնել

Դարեր շարունակ սխտորը ժողովրդական բժշկութեան մէջ կիրառւել է որպէս մրսածութեան դէմ միջոց։ Վերջերս գիտնականները եզրակացութեան են յանգել․ սխտորն իսկապէս արդիւնաւէտ է մանրէաբանական վարակաների դէմ, այն նոյնիսկ կարող է օգնել յաղթահարել կայուն մանրէները, որոնք հիւանդանոցային վարակներ են առաջացնում։

«alikonline.ir» - Դարեր շարունակ սխտորը ժողովրդական բժշկութեան մէջ կիրառւել է որպէս մրսածութեան դէմ միջոց։ Վերջերս գիտնականները եզրակացութեան են յանգել․ սխտորն իսկապէս արդիւնաւէտ է մանրէաբանական վարակաների դէմ, այն նոյնիսկ կարող է օգնել յաղթահարել կայուն մանրէները, որոնք հիւանդանոցային վարակներ են առաջացնում։ Գրում է «news.am»-ը:

Գիտնականների ուշադրութեան կենտրոնում է յայտնւել աջոէն միացութիւնը, որը քայքայում է կայուն մանրէների կառուցւածքն ու թոյլ տալիս, որ հակաբիոտիկները նոր ուժով գործեն։ Միացութիւնը վտանգաւոր է, քանի որ այն խառնւում է գէնի աշխատանքին, որն անհրաժեշտ է մանրէներին՝ մարդու հիւսւածքներին ամրանալու համար։ Բացի դրանից, առանց այդ գէնի մանրէները չեն կարող բազմանալ։

Կոպենհագենի համալսարանի աշխատակիցներն ասում են, որ աջոէնը կարելի է կիրառել կիստոզ ֆիբրոզի եւ շաքարախտ ունեցող պացիենտների քրոնիկ վնասւածքների բուժման համար, այն արդիւնաւէտ է նաեւ մետիցիլինի հանդէպ կայուն ոսկէգոյն ստաֆիլոկոկի (MRSA) դէմ։ Միացութիւնը ճնշում է յատուկ գէնի ակտիւութիւնը, ինչը բերում է մանրէների կենսաթաղանթի քայքայմանը։

Այն սոսնձային նիւթ է, որը մանրէների շարքը կպցնում է մարդու հիւսւածքներին եւ մանրէները պաշտպանում դեղամիջոցներից։ Թէեւ աջոէնն ինքը մանրէներ չի ոչնչացնում, սակայն այն թոյլ չի տալիս, որ նրանք միմեանց հետ շփում ունենան՝ դրանով իսկ կանգնեցնելով նրանց բազնմացումը։

Արդիւնքում՝ հակաբիոտիկներն ու իմունային համակարգը կարող են միանալ պաթոգէնների դէմ պայքարին։ Միացութիւնը թեստաւորել են երկու տեսակի՝ «Staphylococcus aureus» եւ «Pseudomonas aeruginosa» մանրէների վրայ։ Պարզւել է, որ նա դիմակայել է միաժամանակ երկու մարնէներին՝ յաւակնելով հակաբիոտիկների կատարեալ յաւելում դառնալ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։