Հա

Այլ

Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 08:05

Անհրաժե՞շտ է արդեօք երեխաներին կալցիում եւ D վիտամին տալ

Կալցիումը կարեւոր հանքային նիւթ է, որից կախւած է երեխայի ոսկորների առողջութիւնը: Կալցիումի պակասից երեխայի ոսկորները թոյլ կը լինեն, իսկ երբ նա մեծանայ, ոսկորների հիւանդութիւնների, այդ թւում օսթեոպորոզի վտանգն աւելի բարձր կը լինի, քան աւելի ամուր ոսկորներով եւ կալցիումի նորմալ մակարդակով մարդկանց մօտ:

«alikonline.ir» - Վիտամին D-ի եւ կալցիումի պակասը երեխայի օրգանիզմում կարող է զարգացման լուրջ խնդիրների յանգեցնել, հաւաստիացնում է Կոպենհագէնի համալսարանի պրոֆեսոր, մանկական սննդաբան Քրիստիան Մէյլգաարդը:

«News.am»-ի թղթակցի հետ զրոյցում նա պատմել է, թէ ինչու են այդ նիւթերն այդքան կարեւոր մանկական օրգանիզմի համար եւ արդեօք պէտք է երեխային կալցիում եւ D վիտամին պարունակող սննդային յաւելումներ տալ:

Կալցիումը կարեւոր հանքային նիւթ է, որից կախւած է երեխայի ոսկորների առողջութիւնը: Կալցիումի պակասից երեխայի ոսկորները թոյլ կը լինեն, իսկ երբ նա մեծանայ, ոսկորների հիւանդութիւնների, այդ թւում օսթեոպորոզի վտանգն աւելի բարձր կը լինի, քան աւելի ամուր ոսկորներով եւ կալցիումի նորմալ մակարդակով մարդկանց մօտ:

Վիտամին D-ն իր հերթին անհրաժեշտ է կալցիումի (եւ հանքային մի շարք այլ նիւթերի) իւրացման համար, այն կարգաւորում է արեան մէջ հանքային նիւթերի մակարդակը եւ դրանց հասանելիութիւնը ոսկրային հիւսւածքին եւ ատամներին: Այսպիսով, եթէ նոյնիսկ երեխայի օրգանիզմը բաւականաչափ կալցիում է ստանում, այն նորմալ չի իւրացւի՝ առանց D վիտամինի:

Այդ վիտամինը մեծ դեր ունի նաեւ շատ հորմոնների արտադրութեան եւ նեարդային համակարգի աշխատանքի կարգաւորման գործընթացներում:

Մասնագէտը նշել է, որ քանի որ կալցիումի եւ D վիտամինի պակասն այդքան վտանգաւոր է երեխայի օրգանիզմի համար, շատ երկրներում խորհուրդ է տրւում դրանք երեխաներին տալ սննդային յաւելումների տեսքով: Շատ՝ նոյնիսկ արեւային երկրներում, 1-2 տարեկան երեխաներին խորհուրդ է տրւում ամէն օր D վիտամին տալ կաթիլների տեսքով: Որոշ երկրներում այդ վիտամինի ընդունումը խորհուրդ է տրւում շարունակել մինչեւ 5 տարեկանը:

Ինչ վերաբերում է կալցիումին, ապա այստեղ շատ բան կախւած է երեխայի սննդից եւ այն երկրից, որտեղ նա ապրում է: Եթէ երեխայի սննդակարգում մշտապէս առկայ է պանիր եւ այլ կաթնամթերք, նրան կալցիումի յաւելեալ քանակ ընդունել պէտք չէ. կաթնամթերքը, յատկապէս պանիրը, այդ հանքանիւթի բաւական մեծ քանակ է պարունակում: Սակայն, եթէ երեխան ապրում է այնպիսի երկրում, որտեղ այդպիսի մթերքը հասանելի չէ, ապա կալցիումի տեսքով սննդային յաւելումների ընդունումը կարող է օգնել խուսափել դրա պակասի հետ կապւած խնդիրներից, հաւաստում է մասնագէտը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։