Հա

Այլ

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 08:00

ԱՄՆ-ում ստեղծւել է ամենաարագագործ եռաչափ տպիչն աշխարհում

Ամերիկացի գիտնականները ստեղծել են ամենաարագագործ եռաչափ տպիչն աշխարհում, որը սովորական մոդելներից 10 անգամ աւելի արագ է աշխատում:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները ստեղծել են ամենաարագագործ եռաչափ տպիչն աշխարհում, որը սովորական մոդելներից 10 անգամ աւելի արագ է աշխատում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «New Atlas»-ը, ինժեներները որոշ ներքին մեխանիզմներ են փոփոխել, աւելացրել են պլաստիկէ հումքի առաւել արագ հալեցման համար նախատեսւած լազեր: Այս ամէնի արդիւնքում ստեղծվել է «FastFFF» սարքը, որը մի քանի րոպէում կարող է տպել այն, ինչ սովորական եռաչափ տպիչը տպում է մէկ ժամում:

Այնուհանդերձ՝ տպաւորիչ նորոյթն ունի մի թերութիւն: Սարքի շատ արագ աշխատելու պատճառով պլաստիկի մի շերտը չի հասցնում ամբողջութեամբ սառչել, մինչ դրւում է յաջորդ շերտը: Դա նշանակում է, որ տպւող իրը կարող է ձեւախեղւել կամ անորակ լինել: Այժմ մասնագէտները փորձում են մշակել մեթոդ, որը հնարաւորութիւն կը տայ արագ սառեցնել նախորդ շերտը:

Նշենք, որ արդէն մի քանի տարի է, ինչ եռաչափ տպման տեխնոլոգիան լայն տարածում է գտել մեր կեանքի գրեթէ բոլոր ուղղութիւններում՝ բժշկութիւնից մինչեւ նորաձեւութիւն ու շինարարութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։