Հա

Այլ

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 08:10

Ռոբոտները 2030-ին մարդկանցից 800 մլն. աշխատատեղ կը խլեն

Ռոբոտների արտադրութիւնը եւ աւտոմատացումը 2030-ին մարդկանցից 800 մլն. աշխատատեղ կը խլի: Աւելի հարուստ երկրները աւելի շատ ռոբոտներ կարտադրեն, քանի որ տեխնոլոգիաների մէջ շատ գումարներ ներդնելու հնարաւորութիւն ունեն: 

«alikonline.ir» - Ռոբոտների արտադրութիւնը եւ աւտոմատացումը 2030-ին մարդկանցից 800 մլն. աշխատատեղ կը խլի: Աւելի հարուստ երկրները աւելի շատ ռոբոտներ կարտադրեն, քանի որ տեխնոլոգիաների մէջ շատ գումարներ ներդնելու հնարաւորութիւն ունեն: Տեղեկացնում է «news.am»-ը:

Մաքինսիի Գլոբալ ինստիտուտի կողմից 46 երկրներում 800 մասնագէտների շրջանում իրականացւած ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ աշխարհում աշխատողների մէկ հինգերորդը ռոբոտների պատճառով կը կորցնի իր աշխատանքը: ԱՄՆ-ում եւ Գերմանիայում այս ցուցանիշը մէկ երրորդի կը հասնի: Ամէնից շատ կը տուժեն համակարգիչների եւ մեքենաների օպերատորները, ինչպէս նաեւ հանրային սննդի եւ սննդի արդիւնաբերութեան աշխատողները:

Աւելի աղքատ երկրները, որոնք աւելի քիչ միջոցներ ունեն աւտոմատացման մէջ ներդրումներ կատարելու համար, նւազագոյն չափով կամ ընդհանրապէս չեն տուժի: Բացի այդ, այնպիսի մասնագիտութիւնները, որոնք պահանջում են մարդկանց հետ շփում, ինչպիսին են բժիշկները, իրաւաբանները, ուսուցիչները եւ բարմենները չեն տուժի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։