Հա

Այլ

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 08:15

Չինացի գիտնականները յայտնել են՝ որ սննդամթերքը կօգնի նւազեցնել սրտի կաթւածի հաւանականութիւնը

Օրւայ մէջ մի կտոր պանիր ուտելը զգալիօրէն նւազեցնում է սրտի կաթւածի հաւանականութիւնը: Այս մասին ասւում է չինացի գիտնականների զեկոյցում, որը հրապարակւել է «European Journal of Nutrition» ամսագրում: 

«alikonline.ir» - Օրւայ մէջ մի կտոր պանիր ուտելը զգալիօրէն նւազեցնում է սրտի կաթւածի հաւանականութիւնը: Այս մասին ասւում է չինացի գիտնականների զեկոյցում, որը հրապարակւել է «European Journal of Nutrition» ամսագրում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Սննդաբաններին հետաքրքրել է՝ ինչու են ֆրանսիացիները հազւադյպ տառապում սրտանօթային հիւանդութիւններից, չնայած այն փաստին, որ նրանց աւանդական ուտեստները յագեցած են ճարպերով եւ խոլեստերինով: Վերլուծելով «PubMed» եւ «EMBASE» տւեալների բազաները՝ նրանք պարզել են, որ այս միտումը յատկապէս վառ է արտայայտւում պանիրի սիրահարների մօտ:

Վիճակագրութեան տւեալների համաձայն՝ այս սննդամթերքի ընդամենը 40 գրամը 14 տոկոսով նւազեցնում է սրտային հիւանդութիւնների եւ 10 տոկոսով՝ կաթւածի հաւանականութիւնը: Մասնագէտները բացատրում են սա նրանով, որ պանիրը բարձրացնում է «օգտակար» խոլեստերինի մակարդակը՝ այս կերպ նւազեցնելով «վնասակար» խոլեստերինի մակարդակը:

Գիտնականների խօսքով՝ չնայած պանիրը պարունակում է սրտային հիւանդութիւնների առաջացմանը նպաստող մեծ քանակութեամբ ճարպեր, կալցիումն օգնում է օրգանիզմին աւելի հեշտ կլանել դրանք, իսկ թթուները կանխում են զարկերակների խցանումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։