Հա

Այլ

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 08:25

Աւստրալիայում գործարկել են աշխարհում ամենամեծ մարտկոցը

Աշխարհում ամենամեծ՝ 100 մեգավատտանոց լիթիում-իոնային մարտկոցը պաշտօնապէս գործարկւել է Հարաւային Աւստրալիայում՝ խոստանալով իրական յեղափոխութիւն անել էլեկտրաէներգիայի արտադրման ու պահման ոլորտներում:

«alikonline.ir» - Աշխարհում ամենամեծ՝ 100 մեգավատտանոց լիթիում-իոնային մարտկոցը պաշտօնապէս գործարկւել է Հարաւային Աւստրալիայում՝ խոստանալով իրական յեղափոխութիւն անել էլեկտրաէներգիայի արտադրման ու պահման ոլորտներում:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «The Guardian»-ը, նոյեմբերի կէսին տեղադրւած մարտկոցը գործարկւել է նոյեմբերի 30-ին, երբ օդի ջերմաստիճանը գերազանցել է +30 աստիճանը:

Աղբիւրը մանրամասնում է, որ մարտկոցը ստեղծել է ամերիկեան «Tesla» ընկերութիւնը: Աւելի վաղ ընկերութեան հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը խոստացել էր Աւստրալիայի համար այնպիսի մարտկոց ստեղծել, որը հնարաւորութիւն կը տայ խուսափել էլեկտրաէներգիայի տեւական անջատումներից:

Նա նաեւ ասել էր, որ եթէ չհասցնի մարտկոցը 100 օրում պատրաստել ու այն յանձնել Աւստրալիայի իշխանութիւններին, ապա ժամկէտից ուշանալու դէպքում գումար չի վերցնի: Այնուհանդերձ՝ Մասկի ընկերութեանը յաջողւել է մարտկոցը ստեղծել 60 օրում:

Յաւելենք, որ մարտկոցը կուտակելու է մի քանի հողմագեներատորների էներգիան եւ անհրաժեշտութեան դէպքում տրամադրելու է սպառողներին: «Tesla»-ն յայտարարել է, որ այն կը կարողանայ էլեկտրաէներգիայով ապահովել 30 հազար տնտեսութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։