Հա

Այլ

Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 11:30

Կարիճներն ու Խոյերը ռիսկի գօտում են. «Դեղին շան» տարւայ ամենայաջողակ ու անյաջողակ նշանները

Ըստ արեւելեան օրացոյցի` Դեղին շան տարին մեկնարկում է 2018 թւականի փետրւարի 16-ին։

Յաջորդ տարի կենդանակերպի 12 նշանին Մերկուրի մոլորակը կը նւիրի նոր էներգիաներ` խելք, ռացիոնալութիւն, բանականութիւն, հաշւարկ եւ նոր ծրագրերի նախագծում։

«alikonline.ir» - Ըստ արեւելեան օրացոյցի` Դեղին շան տարին մեկնարկում է 2018 թւականի փետրւարի 16-ին։ Աստղաբան Գուրգէն Յովհաննիսեանը հորոսկոպ է պատրաստել «Sputnik» Արմենիայի ընթերցողների համար։

Յաջորդ տարի կենդանակերպի 12 նշանին Մերկուրի մոլորակը կը նւիրի նոր էներգիաներ` խելք, ռացիոնալութիւն, բանականութիւն, հաշւարկ եւ նոր ծրագրերի նախագծում։ Ընդհանուր առմամբ գալիք տարին յաջողակ կը լինի բոլոր նշանների համար, քանի որ «մերկուրիական» տարին կը դառնայ իմաստուն սիրոյ տարի, ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգէն Յովհաննիսեանը։

Բոլոր նշանների համար երկու կարեւոր պահ կայ, որոնց պէտք է ուշադրութիւն դարձնել՝ հնարաւորութիւնները եւ յաջողութիւնների շրջանը։ 2018 թւականին «նորաձեւ» է յաջողակ լինելը, բայց չափազանց շատ զգացմունքներ արտայայտելը վտանգաւոր է։

 

Ռահւիրա Խոյերը

Տարին շատ յաջողակ կը լինի, այս նշանի ներկայացուցիչների առաջ կը բացւեն նոր հնարաւորութիւններ։ Բոլոր ուժերը, էներգիան, որոնք նրանք կը դնեն իրենց նախաձեռնութիւններում, պտուղներ կունենան։ Նրանց ինտուիցիան լրջօրէն կը զարգանայ։

Այդ ամէնը կը դրսեւորւի տարւայ ընթացքում։ Ձեռքբերումները պահպանելու եւ յաջողութիւնը բազմապատկելու համար անհրաժեշտ է աշխատել սեփական խօսքի, հռետորութեան, շփման վրայ՝ գաղափարները գրագէտ ներկայացնելու համար։

Կը լինեն նաեւ լուրջ խոչընդոտներ, բայց դրանք օգտակար են Խոյերի համար. դրանք կոփում են, օգնում զարգացնել հմտութիւնները, ուժերը։ Սպասւում են նաեւ ճակատագրական (բայց դրական) իրադարձութիւններ, որոնց վրայ հնարաւոր չէ ազդել։ Խոյերը երկար հող են նախապատրաստել, հիմա նրանց առջեւ դռներ են բացւում։

 

Ցլերը՝ յաջողութիւն որսացողներ

Ցլերի համար տարին յաջողակ է եւ հաճելի։ Ռիսկերը կարդարացւեն, քանի որ տարին ֆինանսապէս յաջողակ կը լինի։

Առողջական խնդիրները (եթէ դրանք կան) արագ կը լուծւեն։ Տարւայ ընթացքում Ցլերը կը կարողանան յաղթահարել արգելքները՝ նոյնիսկ չնկատելով դժւարութիւնները։ Պէտք է աջակցութիւն ձեռք բերել՝ տարւայ ընթացքում յաջողակ պահերը վայելելու համար։ Պէտք է զգօն եւ զգոյշ լինել՝ 2018 թւականի ընթացքում յաջողութիւնը բաց չթողնելու համար։

 

Երկւորեակներ՝ թագաւորական նշան

2018 թւականին նրանք տարւայ իշխողներն են եւ արքայական նշանը։ Բացի այն, որ տարւայ բոլոր 365 օրերը յաջողակ կը լինեն, նրանք նաեւ կօգնեն յաջողութեան հասնել միւսներին։ Գալիք տարում կան բոլոր նախադրեալները, որպէսզի Երկւորեակները լիովին դրսեւորեն իրենց։ Մնացած 11 նշանները կը ձգտեն հաւասարւել Երկւորեակներին։ Սա շատ խորհրդաւոր նշան է, որում «ապրում» են երկու անձ. մէկը քնում է, միւսն` արթնանում։ Նրանց «դիոսկուրիաներ» են անւանում, այսինքն՝ յաղթողներ։ Երկւորեակների մօտ կը յայտնւի դիոսկուրիական էներգիան։ Նրանց բախտը կը բերի ընտանիքի եւ կարիերայի հետ կապւած հարցերում, դրանում կօգնեն տղամարդկային էներգիաները։ Նախատեսւում են շատ ուղեւորութիւններ տարբեր երկրներ։

 

Խեցգետինները եւ առատաձեռն շնորհը

Դեռ անցած տարւանից հիանալի ժամանակ է սկսւել խեցգետինների համար։ Երջանիկ շրջանը կը շարունակւի նաեւ յաջորդ տարի։ Նրանք նոյնպէս պէտք է աշխատեն իրենց խօսքի վրայ, քանի որ բոլոր արգելքները հնարաւոր կը լինի յաղթահարել հէնց մտածւած խօսքի օգնութեամբ։

Չմոռանանք, որ խեցգէտինը գտնւում է ոչ միայն լուսնի ազդեցութեան տակ, այլ նաեւ Սիրիուսի շարժման։ Եթէ անցած տարի ծագել են առողջական խնդիրներ, ապա այս տարի խեցգէտինները կը կարողանան լուծել դրանք։

 

Առիւծներ. կողմնորոշում եւ ընտանիք

Տարին յաջող է նաեւ կենդանակերպի այս նշանի համար, նրանք պէտք է տարւայ ընթացքում ճիշտ կողմնորոշւեն։ Առիւծներն այս տարի կը մաղեն վատ եւ անպիտան բաները՝ սկսած մարդկանցից, վերջացրած անձնական հարցերով։

Նրանք կը որոշեն իրենց ուղին։ Ամուրի առիւծների համար 2018 թւականին հիանալի հնարաւորութիւն կը ծագի ամուր ընտանիք կազմելու համար։ Առաջիկայ 20 տարին կախւած է հենց նրանից, ինչ որոշումներ կընդունեն առիւծները 2018 թւականին։

 

Ֆինանսիստ Կոյսերը

Այդ նշանը գտնւում է աստղերի իւրօրինակ պաշտպանութեան տակ, բոլոր ռիսկային արարքներն արդարացւած են, պէտք է չվախենալ մրցակցութիւնից, առաջ գնալուց։ Նրանք պէտք է նախանշեն անհատական ուղին։

Կրկին առկայ են կազդուրիչ, մաքրող, բուժիչ էներգիաներ, որոնք մնում են Կոյսերի հետ։ Պէտք է զգույշ լինել սեփական զգացմունքների հետ։ Վտանգ կայ, որ Կոյսերն անգրագէտ կը տնօրինեն ֆինանսական միջոցները։ Բայց դա միայն նախազգուշացում է, որպէսզի այս նշանի ներկայացուցիչները յատուկ ուշադրութիւն դարձնեն այս հարցին։

 

Փիլիսոփայ Կշեռքները

Կշեռքների համար 2018-ը հիանալի տարի է. նրանք «ոսկէ ձկնիկ» կը բռնեն։ Աստղերի բոլոր ընծաները բաժին կընկնեն Կշեռքներին։

Տարին յաջող է, շատ մրցակցութիւն կը լինի, ինչպէս նաեւ առաջ գնալու շանսեր։ Կշեռքները կը բարձրանան աստիճաններով։ Լաւ տարի է ընտանիք կազմելու համար, շատ դրական էներգիա կայ։ Ազատ ստեղծագործեք, արարէք։ Կշեռքը փիլիսոփայական նշան է, ինչն օգնում է նրանց նոր ընթացք ստեղծել։ Բացի այդ, Վեներան օգնում է այս նշանին դրսեւորել ստեղծագործական ունակութիւնները։

 

Կարիճ. վայրիվերումներ

Այս նշանի համար տարին որոշիչ կը լինի, նրանց համար հիմա արդի է դուալիզմը, ուստի հարկ կը լինի ընտրել չարեաց փոքրագոյնը` արագ բարձրանալ վերեւ կամ հակառակը։

Հարցը կտրուկ է, բայց ճիշտ կողմնորոշումն արդիական կը լինի ամբողջ տարւայ ընթացքում։ Ոչ ոքի չի յաջողւի ազդել դրա վրայ։ Լաւ տարի է ընտանիքի, ընտանեկան յարաբերութիւններն ամրապնդելու, հիւանդութիւններից բուժւելու համար։

Կարիճներն այս տարի չպէտք է արմատապէս ինչ որ բան փոխեն, կտրուկ նոր ուղիներ որոնեն, փոխեն երկիրը կամ մասնագիտութիւնը. վտանգաւոր է։

Տարին կարող է տհաճ անակնկալներ մատուցել. Կարիճները պէտք է զգոյշ լինեն։

 

Աղեղնաւորները դիպուկ են կրակում

Այս տարին յաջողակ կը լինի Աղեղնաւորների համար, դռներ կը բացի նոր հնարաւորութիւնների առջեւ։ Տարին աւելի շատ ուղղւած է դէպի բիզնեսը, գալիք երկարաժամկէտ գաղափարների համար հող նախապատրաստելը։ Աղեղնաւորները պէտք է տարբեր հարցեր լուծեն, որոնք երկար ժամանակ ծառացել են նրանց առջեւ եւ սկսեն կառուցել իրենց անհատական ուղին։

 

Այծեղջիւրները յաջողութեան ճանապարհին են

Այծեղջիւրները շարունակում են տքնաջան վերեւ բարձրանալ, ինչը դժւարութեամբ է տրւում նրանց։ Սակայն 2018 թւականը նրանց համար համեմատաբար հանգիստ կը լինի։ Առողջութեան հետ ամէն ինչ հիանալի կը լինի, եթէ ինչ որ խնդիրներ են եղել, ապա գալիք տարին հնարաւորութիւն կը տայ ամէն ինչ արագ եւ որակեալ ուղղելու։

Ինչ վերաբերում է յաջողակ լինելուն, ապա շատ ուշադրութիւն պէտք է յատկացնել անշարժ գոյքին, ֆինանսական եկամուտներին։ Այծեղջիւրի համար դա շատ կարեւոր է, քանի որ հէնց այդ հարցերը կը գերիշխեն ամբողջ տարի։

Բոլոր հարցերը կը լուծւեն համառ աշխատանքով՝ բարդ իրավիճակները յաղթահարելով, որոնք պէտք է պաշտպանութեան, հնարաւորութիւնները բազմապատկելու համար։ Այծեղջիւրները միշտ բաւականաչափ ուժ եւ հզօրութիւն ունեն։ Նրանց մօտ ամեն ինչ ստացւում է աշխատասիրութեան շնորհիւ։

 

Ջրհոս. մրցակցութիւն եւ սահման

Հիանալի տարի է այս նշանի համար, 2018 թւականին նրանց համար նոր սահմաններ կը բացւեն։ 1991թւականից Ջրհոսն ազդում է բոլորիս վրայ։ Նրանք գալիք տարում իրենց լաւագոյն կողմից դրսեւորելու շատ հնարաւորութիւններ կունենան։ Բարձր մրցակցութիւնը, հաղորդակցութիւնը, նոր եզրերը եւ հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ տեղեկատւութեան որակեալ ներկայացումը չափազանց կարեւոր են Ջրհոսների համար։

Յուլիսի 27-ը կարեւոր ամսաթիւ է Ջրհոսների կեանքում, իսկ տարւայ ընթացքում 27 թիւը թալիսման կը դառնայ։

 

Ձկներ. մոռանալ հինը

Տարին լաւն է այս նշանի համար։ Տարւայ ընթացքում կապւածութիւն կառաջանայ հնի նկատմամբ։ Եթէ Ձկներն իրենց մէջ ուժ գտնեն՝ պայքարելու այդ յիշողութիւնների հետ, ապա տարւայ ընթացքում աստղային էներգիաներն իրենք կը հեռացնեն դրանք «ուժով»։

Նրանք պէտք է փորձեն դառնալ սոցիումի անդամ, հասկանան մարդկանց, հանգստութիւն որոնեն։ Խօսքի հարցում նոյնպէս պէտք է զգոյշ լինեն։

 

Ամփոփելով արդիւնքները՝ աստղաբանը նշեց, որ 2018 թւականի ամենայաջողակ նշանները կը լինեն Երկւորեակը, Կոյսը, Առիւծը, Ջրհոսը, իսկ Կարիճների եւ Խոյերի համար այն կը լինի ռիսկի տարի։

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականները բացայայտել են Վեստայի մակերեսի գաղտնիքը
    Գիտնականները բացայայտել են Վեստայի մակերեսի գաղտնիքը

    Իր չափսերով ու զանգւածով խոշորագոյն Վեստա աստղակերպի մակերեսի զգալի մասը ծածկւած է ջրային սառոյցի բարակ շերտով։ Նման եզրակացութեան են հանգել ամերիկացի ու ֆրանսիացի գիտնականները։

  • Երկրի մօտով աստղակերպ է անցնելու
    Երկրի մօտով աստղակերպ է անցնելու

    Հոկտեմբերի 12-ին 15-30 մ. տրամագծով աստղակերպ է անցնելու Երկրի մօտով:

    Նշում են, որ տիեզերական մարմնի յետագիծը անցնելու է մեր մոլորակից 44 հազար կմ. հեռաւորութեան վրայ, դրա համար էլ այն վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։ 

  • Խարտոցի գուշակութիւնը 2016 թ. համար (Պարոդիա)
    Խարտոցի գուշակութիւնը 2016 թ. համար (Պարոդիա)

    Իշխան տարւոյն լինի մուշտարին, թանգանան ցորենն ու գարին, պարտ է ջանալ զոր զգլուխն մարդոց չառնէ քարին, պարտիմք աղաչել զոր Տէրն մեզ առաջնորդէ զլաւն ու բարին: Սկիզբն ձմռան ջրաւէտ, մաղթենք թշնամին կործանւի յաւէտ:

  • Խարտոցի գուշակութիւնը 2014 թւականի համար (Պարոդիա)
    Խարտոցի գուշակութիւնը 2014 թւականի համար (Պարոդիա)

    Իշխող տարւոյն լինի հրատն, ոչոք լսէ մեծաց խրատն, զիրար խառնւէ լաւն ու վատն:
    Յառաջիկայ ամն լիցի ցամաքութիւն, մոռացւի զշնորհն ու մարդկութիւն, ցրտութիւն եւ ձիւն փնտրւի ջերմ անկիւն:
    Միջակ պտուղ, գինն սոսկալի սուղ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։